Ղրղըզստանը չի ստորագրել Տնտեսական համագործակցության կազմակերպության քաղաքական հայտարարությունը, որի համաձայն, արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի այպես կոչված «տարածքային ամբողջականության» հիման վրա:
Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է Բիշքեկի գործողություններից:
«Ղրղըզստանի դիրքորոշումը բացարձակ անհասկանալի է: Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում առ այն, թե ում ջրաղացին է ջուր լցնում այս երկիրը»,-ասել է Գաջիևը:










































