Մարտի 3-ն առաջին անգամ պաշտոնապես նշվում է որպես հայ գործարարի օր։ «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է Գյումրու տնակ-բնակարան բարեգործական ծրագրին մասնակցել և նվազագույնը 3 տնակ բնակարանով փոխարինելու ծրագիր իրականացնել», – այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Նա նշեց, որ ծրագիրն այսօր են սկսում, որպեսզի «Մանթաշովի պես մենք՝ գործարարներս ցույց տանք, որ մենք ազգի, ժողովրդի համար մտածում ենք, ոչ միայն շահույթ ենք հետապնդում, այլ նաև բարեգործ ենք։ Քանի որ Գյումրին մեզ համար առաջնային ծրագիր է, հենց Գյումրիում տնակների առկայությունն իսպառ վերացնենք»։









































