Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Համբույրի մեջ վատ բան կա՞. Շուշան Պետրոսյանը ակտիվիստին համբուրած ոստիկանի մասին (տեսանյութ)

Հայրենասիրություն չէ անվերջ աղաղակել, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, պետք է այցելել: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Նա ամփոփեց Արցախ կատարած իր մշակութային այցը: «Ինձ՝ որպես արվեստի մարդու, ով հաճախ է լինում սահմանում, առաջին անգամ բանակից դուրս լինելով՝ շատ հետաքրքիր եղավ՝ մշակութային ոլորտն ինչ մակարդակի է»,-ասաց նա:

Երգչուհին եղել է Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում: Նրան մտահոգել է Մարտակերտի մշակույթի տան վիճակը. այնտեղ ոչ մի խմբակ չի գործում: Պետրոսյանի խոսքերով՝ որքան էլ արվեստին անլուրջ են վերաբերվում (թեև հեռուստատեսությամբ հետևելով՝ տեսնում ես, որ հիմքերը կան), հասկանում ես, որ պիտի ուժեր ներդնես, ուստի իր իսկ շնորհիվ վերաբացվել են Մարտակերտի մշակույթի տան խմբակներից մի քանիսը՝ երգի, նկարչական, ասմունքի, պարի: «Ինձ համար շատ ազդեցիկ էր սահմանային դպրոցներից մեկի տնօրենի արտահայտությունը՝ «Ես ուզում եմ, որ իմ խոխեքը սպարտացիներ մեծանան»: Այդ արտահայտությունը փոխեց ամեն ինչ: Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր եմ, և դա կարող եմ ծառայեցնել ժողովրդին։ Այսօր շատ դռներ իմ առջև բաց են, ես առաջ անգամ չէի կարող դա պատկերացնել»,- ասաց երգչուհին, ում ջանքերով Թալիշի ու Մատաղիսի դպրոցներում վերաբացվել են քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաները:

Շուշան Պետրոսյանը համոզված է՝ պետք է վերակենդանացնել մշակույթի տները, որոնք որպես այդպիսին չեն գործում: Թալիշում համացանցի մուտքը կարևորելով՝ երգչուհին մի խումբ սրտացավ մարդկանց հետ դրամահավաք է կազմակերպել: «Ես նախընտրում եմ որևէ բան անելիս ծրագրերի վրա ժամանակ չծախսել՝ միանգամից գնալ և գործն անել, դրա համար ընդամենը ցանկություն է պետք»,- ասաց նա: Ոչ մշակութային հարցերի մասին խոսել երգչուհին չցանկացավ՝ նկատելով. «Քանի՞ պատգամավոր կա ԱԺ-ում, թույլ տվեք ես զբաղվեմ իմ ոլորտով»:

Երգչուհին, սակայն, անդրադարձավ նաև վերջին շրջանում աղմուկ հանած դեպքին. ոստիկանի՝ ակտիվիստ աղջկան համբուրելու փաստին: «Անպատկառ վերաբերմունք ասելիս դուք համբու՞յրը նկատի ունեք: Դա թերևս ամենալավ վերաբերմունքն է: Համբույրի մեջ վատ բան կա՞: Ըստ նկարի շատ նուրբ է համբույրը: Դա մարդկային վարք է, գիտե՞ք: Դուք ծանո՞թ եք այդ աղջկան, կարող է նրա սիրած տղան է»,- ասաց երգչուհին՝ միաժամանակ նկատելով, որ ակտիվիստը հայ աղջիկ է, ում անվան հետ պետք չէ խաղալ՝ անընդհատ խոսելով այդ համբույրի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում