ԵՄ-ի Խորհուրդը, որտեղ ներկայացված են ԵՄ անդամ բոլոր երկրները, համաձայնություն է տվել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը և այժմ որոշման համար պետք է քվեարկի Եվրախորհրդարանը: Այդպես է ասվում ԵՄ Խորհդի հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ի դեսպանները Խորհրդի անունից 2017թ. մարտի 2-ին հաստատել են ԵԽ-ի և մալթյան նախագահության ձեռք բերած ոչ պաշտոնական համաձայնությունը, ըստ որի ուկրաինացիների համար ազատականացվում է վիզային ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:








































