Շվեդիայում նորից մտցվում է պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը Բալթյան շրջանում ռազմական ակտիվության մեծացման պատճառով: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիսթը, հայտնում է The Guardian-ը:
Շվեդիայում պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հանվել էր 2010 թվականին, սակայն Ուկրայինայի հակամարտությունը ստիպել է քաղաքական գործիչներին վերանայել ռազմական ներուժի ամրապնդման հարցը:
ՊՆ առաջնորդը հայտարարել է, որ որոշումը պատասխան է հանդիսանում Եվրոպայում անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացմանը:











































