Tuesday, 30 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը

Երբ Մարտի 1-ն է ու դեռ գարուն չէ

Այսօր մարտի 1-ն է: 2008 թվականի մարտի 1-ից հետո այս արտահայտությունը լսելիս խոսքերն ու մեկնաբանություններն արդեն դառնում են ավելորդ:

9 տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում սպանվեց 10 մարդ. դա հետևանքը եղավ այն բիրտ ուժի, որ կիրառվեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տասը օր շարունակ խաղաղ ցույցով իրենց իրավունքը պաշտպանող քաղաքացիների նկատմամբ: 5 տարվա ընթացքում այդ դեպքերի կապակցությամբ պետք եղած ու նույնիսկ չեղած այնքան բան է ասվել, որ հիմա դժվար է որևէ նոր բան ավելացնել այդ ամենի վրա, որևէ նոր բան ասել այդ կապակցությամբ: Միայն պետք է արձանագրել, որ ողբերգության մեղավորները բացահայտված չեն, բացահայտված չեն սպանության հեղինակներն ու հրաման տվողները:

Ինը տարի անց Հայաստանում կրկին համանման վիճակ է և կրկին շատերը կասկածում են՝ արդյո՞ք կլինի նոր Մարտի 1, արդյո՞ք իշխանությունը այս անգամ էլ զենք կբարձրացնի ժողովրդի վրա, որը փորձում է պաշտպանել իր իրավունքը: Իրավիճակները ինչքանով էլ նման են, այնուամենայնիվ, ունեն նաև շատ էական տարբերություներ։

Սակայն անկախ ամեն ինչից, կա մի էական խնդիր. պետության դեմ ինը տարի առաջ գործված հանցագործության չբացահայտվածությունը, անգամ բացահայտման գործընթացի, հանրային գործընթացի բացակայությունը, ինչպես նաև այն, որ Մարտի 1-ի թեման  տարիների ընթացքում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից վերածվել է նաև որոշակի քաղաքական առևտրի առարկայի, մշտապես հրատապ են պահում նմանատիպ իրադարձությունների կրկնության վտանգը՝ այսօր, վաղը, մի քանի տարի անց: Կարևոր չէ՝ երբ և ինչպես, կարևորն այն է, որ կատարվել է ոտնձգություն պետության դեմ, և եթե այն մնում է չբացահայտված, ապա մնում է նաև այն համոզումը՝ կատարողների և պատվիրատուների, գուցե կազմակերպիչների մոտ, մասնակիցների մոտ, որ նման բան, ուրեմն, հնարավոր է նաև հետագայում: Նմանօրինակ դեպքերում, միայն բացահայտումն է հետագայում կրկնություններից կամ կրկնօրինակումներից զերծ մնալու ամենահուսալի երաշխիքը:

Մարտի 1-ի մասով այդ երաշխիքը փաստորեն չի ստացվել, և առայժմ ընդամենը որպես երաշխիք ծառայում է այն, որ ողբերգությունը բավական թարմ է բոլորի հիշողության մեջ և միայն դրա ուժով կատարում է ժամանակավոր կախարգելիչ դեր: Երբ հիշողության ուժը օբյեկտիվորեն կսկսի նվազել տարիների ընթացքում, դրանով կավելանա կրկնության վտանգը, քանի դեռ չկա լիարժեք բացահայտում կամ բացահայտման իրական գործընթաց։

Եվ ուրեմն, եթե հասարակությունը չի կարողանում պարտադրել բացահայտում, ապա գոնե պարտավոր է պահել հիշողությունը, չնահանջել այս առումով, հիշել միշտ՝ գոնե այդպես կանխարգելիչ գործոնը պահելու համար:

 

Հ.Գ.

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հնարավորություն ուներ այսօր՝ համապետական ընտրության նախօրեին դիմելու ժողովրդին։ Նա իշխանության մեջ այն եզակի քչերից է, որ ուղղակի կապ չունի Մարտի 1-ի ոճիրի հետ, և եթե նա իսկապես անկեղծ է Հայաստանում իրավիճակի, մթնոլորտի, տրամադրության փոփոխության մասին իր ամպագորգոռ հայտարարություններում, ուրեմն վարչապետը հենց այսօր բաց թողեց ժողովրդից վստահություն գտնելու կարևոր հնարավորությունը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում