Սիրիական ընդդիմության ջոկատները, որոնք գործում են Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել են Մանբիջ քաղաքի արվարձանային բնակավայրերի վրա, որոնք գտնվում են ԱՄՆ աջակցությունից օգտվող և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մանբիջի Ռազմական խորհրդի ներկայացուցիչ Շարֆան Դարվիշին:
Նրա խոսքերով` հարձակման ենթարկված բնակավայրը գտնվում է Մանբիջից 27 կմ հեռավորության վրա: Ռազմական խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք Մանբիջի վրա թուրքական հարձակման սպառնալիքի պայմաններում «պահպանում են զսպվածություն», սակայն պատրաստ են անհրաժեշտության դեպքում պաշտպանել քաղաքը:











































