Մարտի 20-ից առաջին դասարանի աշակերտները կարող են վայելել իրենց գարնանային հանգիստը:
«Առաջին դասարանի աշակերտների գարնանային արձակուրդը կսկսվի մարտի 20-ին: Այն կտևի մինչ ապրիլի 2-ը։ 2-ից 12-րդ դասարանցիների արձակուրդը մեկ շաբաթով կարճ կլինի: Արձակուրդը կմեկնարկի մարտի 27-ին և կտևի մինչ ապրիլի 2-ը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Արշակյանը:
Արշակյանն անդրադարձավ նաև Հանրակրթության վարչության պետի պաշտոնին և ընդգծեց, որ մարտի 16-ին մրցույթ կանցկացվի, արդյունքում կնշանակվի հիմնական պաշտոնակատարը: