Facebook-ն արգելել է ավստրլիական Mossgreen աճուրդի տանը գովազդել կտավը, որում պատկերված են երկու մերկ կանայք: Ինչպես հաղորդում է BBC-ն, արգելքի տակ է հայտնվել նկարիչ Չարլզ Բլեքմենի «Կանայք-սիրուհիներ» նկարը:
Facebook-ում համարել են, որ կտավը գովազդում է մեծահասակների համար նախատեսված պրոդուկտներ և ծառայություններ, ուստի ընկերությունն արգելել է աճուրդի տանը գովազդել այն:
Չարլզ Բլեքմենը 88 տարեկան է, անցած տարի նրա կտավներից մեկը վաճառվել է ավելի քան 1.4 միլիոն դոլար: Mossgreen-ի ղեկավարը ծիծաղելի է համարել սոցցանցի այս որոշումը:












































