Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, կալանավորվել է և տեղափոխվել ոստիկանական տեղամաս, որտեղ նա հարցաքննության է ենթարկվելու: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Mediapart-ի թղթակից Մայքլ Դիլիանի հաղորդագրությունը, որը նա գրել է Twitter-ում:
Նախագահի թեկնածուն կասկածվոմ է խորհրդարանական հիմնադրամներից անօրինական միջոցներ ստանալու մեջ: Տեղեկատվության համաձայն՝ Ֆիյոնի փաստաբանը հասանելի չի եղել օպերատիվ մեկնաբանության համար:
Ավելի վաղ Ֆիյոնը ներողություն է խնդրել ֆրանսիացիներից այն բանի համար, որ խորհրդարանում աշխատանքի է ընդունել իր կնոջը:










































