Saturday, 04 05 2024
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի

«Սփյուռքին կոչով դիմում է մի մարդ, ով սարսափելի կոռուպցիոն անցյալ ունի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖնախագահ Աշոտ Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է սփյուռքահայերին կոչով. «Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»: Ո՞րն է այս կոչի իմաստը: Արդյոք  կարո՞ղ է այս կոչը իսկապես մոբիլիզացնող դեր ունենալ:

– Հայաստանից կոռուպցիոն անցյալ և ներկա ունեցող ցանկացած անձի կոչ միայն վնաս է Հայաստանին: Ավելի լավ է նման կոչերով հանդես չգան: Հրանուշ Հակոբյանը ծաղրի առարկա դարձավ իր՝ 1000 դոլար նվեր խնդրելու համար, հիմա էստաֆետը շարունակում է Կարեն Կարապետյանը, բայց ոչ թե  փող է ուզում հաշվի վրա հավաքել, այլ ներդրումներ է ուզում, որը հազար անգամ ավելի բարդ է: Այսինքն՝ 1000 եվրո փող տալը սփյուռքահայի համար շատ ավելի հեշտ է, որ ինքն  իրեն համոզի, որ այս փողը կորցրի հանուն հայրենիքի, քան բերել ներդրումներ անել և կորցնել: Եթե  նրա կոչին սոցիալական ցանցերում սփյուռքահայերի արձագանք տեսնենք, կտեսնեք, որ միաբերան մի բան են ասում՝ վարչապետ, դու մի հատ հաշիվ տուր, քո «Ֆլորենցիա» համալիրը, երբ «ՀայՌուսգազարդի» նախագահ էիր, և այնուհետև քո տասնյակ միլիոն դոլարանոց տունը, որ կառուցել ես, ի՞նչ գումարներով ես կառուցել, և ինչպե՞ս հասկանալ, որ քո՝ «ՀայՌուսգազարդի» նախագահ եղած ժամանակ գազը նոր ավանդույթ ունեցավ՝ ջուրը չէին կարողանում եռացնել, քանի որ ազոտ էիր խառնում: Կամ թող հայտարարի՝ Իրան-Հայաստան գազատարը կառուցելու ժամանակ ինչքա՞ն փող է գողացել: Երբ այս հարցերը տալիս եմ, ես այս բոլոր հարցերի պատասխանները գիտեմ, և ես վկա եմ: Այսինքն՝ ինձ նման վկաները տասնյակներով, հարյուրներով են: Եվ եթե սփյուռքին ներդրումային կոչով դիմում է մի մարդ, ով սարսափելի կոռուպցիոն անցյալ ունի, ապա ոչ մի երաշխիք չկա, որ այդ նույն մարդը  կոռուպցիոն ներկա և ապագա չի ունենալու: Ո՞վ պետք է վստահի այդպիսի մարդուն: Բացի այդ, առաջինը Հայաստան ներդրումային ծրագրով մտավ այն հոլդինգը, որի նախագահն եմ ես: Եվ այդ հոլդինգը  անցյալ գարնան սկզբին կազմակերպել էի հենց այդ նպատակով, որ մենք խոշոր ներդրումներ անենք Հայաստանում՝ օգտվելով Իրանի հետ մեր ունեցած բացառիկ կապից: Այս կիրակի ես Սլովակիայի ներդրումային գծով երկու փոխվարչապետների, էկոնոմիկայի նախարարի  հետ՝ յոթ հոգով մեկնում ենք Իրան, որպեսզի այնտեղ ևս մեկ անգամ քննարկենք Իրան-Հայաստան-Փոթի և Սև ծովով, Դանուբով դեպի Բրատիսլավա բեռնափոխադրումների ճակատագիրը, որին միանում է Չինաստանը: Այսինքն՝ սա իմ ծրագիրն է, որը ես անվանում եմ Մետաքսի նոր ճանապարհ, և այս Մետաքսի նոր ճանապարհը ես չեմ հորինել Սլովակիայի համար, ես չեմ հորինել Իրանի համար, ես մտածել եմ միայն Հայաստանի համար: Ես այս ծրագիրն արել եմ, որ ամբողջ բեռնափոխադրումները Հայաստանով անցնեն, Հայաստանը դառնա տրանզիտ երկիր, Իրանի հետ միասին Բրատիսլավայում  դնում ենք խոշոր՝ Իրան-հայկական բիզնես կենտրոն և փորձելու ենք Հայաստանից տարանցիկ բեռների արտահանումը կտրուկ ավելացնելու ճանապարհով օգնել Հայաստանին: Այս ամենը, սակայն, ես հաշվել եմ՝ նկատի ունենալով, որ Հայաստանում պետք է լինի նոր իշխանություն, նոր կառավարություն, և ես նրանց հետ եմ աշխատելու: Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ ես աշխատելու եմ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի հետ և ուժեղացնելու եմ նրանց կողոպուտը: Եվրոպահայությունն ամբողջովին մեր մեջքին կանգնած է, որպեսզի մենք Հայաստանի ապագան, այո, տեսնենք սփյուռքից մեր բերած ներդրումների և ոչ միայն ներդրումների, այլև խոշոր միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու միջոցով: Իսկ ինչպե՞ս են ընդունվում Հայաստանի կողմից սփյուռքից եկող ներդրումները. սարսափելի բացասական, եթե նախապես իրենց չեք ասում, թե քանի տոկոսն է իրենց գրպանը գնալու: Վերջ: Եթե Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը չեն տեսնում, թե իրենց անձնական գրպանն ինչ է գնալու, դուք չեք կարող հաջողություն ունենալ Հայաստանում: Անձնական գրպան ասելով՝ չհասկանաք, որ մեկ միլիոն պետք է տանեք Սերժ Սարգսյանի գրպանը դնեք, ո՛չ: Դրա համար կան մեխանիզմներ, կա Սաշիկ Սարգսյան, բոլոր նրանք, ովքեր Հայաստանում հաջողված են, նրանք բոլորը Սերժ Սարգսյանի կողմից հնարավորություն ստացած մարդիկ են, և բնական է, որ այդ հնարավորությունը ունի իր դրամային արժեքը: Այսինքն՝ այսօրվա կոռումպացված համակարգի պայմաններում  խոսել Հայաստանում ներդրումներ անելու մասին, հերթական ծաղրն է: Մի կարևոր ինֆորմացիա տամ, որ երեկ իմ հոլդինգի իրավաբաններն են ինձ ներկայացրել: Մեր երեք-չորս ամսվա աշխատանքի արդյունքում, որ ներդրումներ ենք հավաքում, ինձ տվեցին հստակ պատասխան, որ եվրոպական բանկերը հայտարարել են, թե այլևս ոչ մի վարկավորում դեպի Հայաստան  չի տրվելու: Ցանկացած պետական գործ եթե ներկայացվում է Եվրոպա ֆինանսավորման,  իրենք  չեն ֆինանսավորելու, քանի որ Հայաստանում կոռուպցիոն մակարդակը շատ բարձր է: Այսինքն՝ ոչ միայն սփյուռքահայերը, այլև պետական վարկերը, որոնք ուղղված են Հարավային Կովկասի տարածաշրջանում ներդրումներ անելու համար, որպեսզի կենսամակարդակը որոշ չափով բարձրանա,  Եվրոպայում որոշում է ընդունվել դադարեցնել, քանի որ  Հայաստանում կոռուպցիոն աստիճանը հատել է, և Հայաստանն անվստահելի երկիր է: Եվ հիմա Կարեն Կարապետյանի հերթական շոուն է (հիացած եմ Սերժ Սարգսյանի դիպուկ բնութագրմամբ, որ նա իսկական շոումեն է): Նա կարծում է, որ կոչերով և խոսքերով կարող է մարդկանց խաբել, որ գան այդ ռեժիմին փող տան:

– Կարեն Կարապետյանը հայտարարության մեջ նշում է, որ մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաև սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, գիտակցել ենք բացթողումները և հերթական սխալները թույլ տալու իրավունք այլևս չունենք: Հիմա եթե այդ սխալներն իսկապես գիտակցվել են, «քցված» սփյուռքահայերի խնդիրներին չպե՞տք է արդյոք անդրադառնար վարչապետը և լուծում տար:

– Այո, բայց բազմաթիվ օրինակներ կան, որ միլիոնատեր սփյուռքահայերը Հայաստանում տուժեցին, սակայն այդպես էլ չարտահայտվեցին՝ նշելով, որ եթե բերաններս բացենք, ոչ մի սփյուռքահայ այլևս Հայաստան ոտք չի դնի: Մեկը, օրինակ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հիմնադիր, շվեյցարահայ միլիոնատեր Թորոս Սակերյանն էր, որը մահացավ Հայաստանում անցյալ տարի, 80 տարեկանում՝ իր շվեյցարական թոշակի հաշվին վերջին տարիներին մի կերպ գոյությունը պահելով, մարդ, որը ոչ միայն մեր ֆորումն է հիմնադրել, այլև տարեկան 50-100 հազար դոլար ֆորումի վրա ծախս է արել՝ մինչև ֆորումն ամբողջովին իմ ձեռքը անցնելը, հիմա էլ ես եմ պահում: Նա մահացավ Հայաստանում դատարկ սենյակում: Կարճ ասած՝ օրինակները չափազանց շատ են, մյուս կողմից՝ սփյուռքահայության համար լակմուսի թուղթ էր մեր հոլդինգի այցը Հայաստան: «Նաիրիտի» վերականգնման հարցում  իմանաք, թե ինչ խաբեություններ արեցին, որպեսզի մենք «Նաիրիտի» վերականգնման համար 150 միլիոնը չներդնենք: «Նաիրիտը» հայտարարեցին տենդեր, երբ մենք եկել և ասում ենք՝ մենք ներդրող ենք, ինչո՞ւ եք տենդեր հայտարարում: Ասացին՝ չէ, որպեսզի որևէ մեկը չասի, որ այս գործարանը ձեզ հատուկ տվեցինք,  հայտարարվեց տենդեր: Տենդերի արդյունքը դեռ չեկած՝ «Նաիրիտը» սնանկ հայտարարվեց, սկսվեց դատական գործընթաց: Հետո էներգետիկայի նախարարությունը, որ տենդեր էր հայտարարել, ասաց, որ էկոնոմիկայի նախարարությանը պետք է դիմեք արդյունքներն ունենալու համար: Մինչև այսօր արդյունքները չունենք: Պատկերացնում եք, նման խայտառակություն: Միայն բանանային  երկրներում նման բան չի լինում: Ինչպես է հնարավոր, որ եկել է մի ներդրող, ասում  է՝  150 միլիոն ներդնում եմ, դու սկսում ես նրան խաբել, ֆռռացնել, ինչո՞ւ, որովհետև կատարել ես թալան՝ 400 միլիոն գողացել ես, և այդ գողությունը հասնում է մինչև նախագահ: Այսօր բոլոր գողությունների մեջքին կանգնած է Սերժ Սարգսյանը: Ահա թե որտեղ է շան գլուխը թաղված: Եվ նման նախագահի և վարչապետի  պայմաններում ուզում եք սփյուռքը հավատա՞, գա ներդրումներ անի՞: Նման կոչով դիմել սփյուռքահայությանը, սա նախընտրական կապիկություն է, որևէ այլ բան չեմ կարող ասել:

– Այս ընտրությունները, ըստ Ձեզ, փոփոխությունների կհանգեցնե՞ն, դրա նախադրյալները կա՞ն:

– Այո, շատ էական փոփոխություններ են լինելու, եթե ամբողջ աշխարհի հայությունը մոբիլիզացվի, ընտրությունները նախապես կեղծված հայտարարի, կամ այնպիսի վերահսկողություն սահմանի, որ չկարողանան կեղծել: Բոլոր դաշինքները պետք է միանան մեկ ճակատի տակ: Ես  համահայկական ազգային ճակատ եմ ստեղծել, խնդրեմ, այդ անվան տակ թող հավաքվեն դաշինքները, ՀԿ-ները, անհատները և ընտրություններից մեկ շաբաթ առաջ հայտարարեն, որ  բոլորս միասին ստուգելու ենք ընտրությունների ընթացքը: Առաջին՝ 2,5 միլիոն ընտրող են գրում, որից 600 հազարը արտերկրի հայությունն է, ես եմ, իսկ մեզ ընտրություններ թույլ պետք է տան, մինչդեռ խուսափում են, քանի որ գիտեն՝ 500-600 հազարն իրենց դեմ է: Եվ այս բոլոր ձայները ՀՀԿ-ին են լցոնում: Եվ սա խայտառակություն է և  պարսավելի: Ինչպես վերահսկել և այնպես անել, որ նրանց կեղծարարության ուղիները չաշխատեն: Հիմա կա՛մ պետք  այս  ճասնապարհով գնանք, կա՛մ  տառապենք ևս տասը տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում