Saturday, 04 05 2024
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին

Սերժ Սարգսյանի հաշվետու այցը

Այսօր ռուսական մամուլը տեղեկություն է տարածել, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցը կկայանա մարտի 14-ին, որի ընթացքում Սարգսյանը կհանդիպի Պուտինի հետ:

Մինչ այդ Սերժ Սարգսյանն ավարտել է Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում բավականին ներկայացուցչական հանդիպումներ է ունեցել ԵՄ ղեկավարության և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Բրյուսելում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն ավարտել են բանակցությունը շրջանակային նոր համաձայնագրի շուրջ:

Այդ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսին, եթե, իհարկե, մինչ այդ տեղի չունենա որևէ էքսցես, ինչպես եղավ 2013 թվականին՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ: Այդ փաստաթղթի մասով էլ Հայաստանն ու ԵՄ-ն հայտարարեցին բանակցության հաջող ավարտի մասին, բայց մինչ կգար նախաստորագրման պահը, Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, և պարզվեց, որ Հայաստանն իր ապագան տեսնում է Եվրասիական միության կազմում, ոչ թե ԵՄ հետ Ասոցացման գործընթացում:

Իհարկե, նոր փաստաթուղթը, որի շուրջ բանակցությունն ավարտվել է, աղերս չունի Ասոցացման համաձայնագրի հետ և ներառում է դրա շատ փոքր մասը, իսկ Հայաստանն էլ արդեն ԵՏՄ անդամ է և կապված է այդ կազմակերպության կանոններով, սակայն, այնուհանդերձ, Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցը երևի թե կարևոր նշանակություն կունենա Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ճակատագրի համար:

Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինին, ըստ երևույթին, հաշվետվություն կներկայացնի Բրյուսել այցի և, մասնավորապես, նոր համաձայնագրի հետ կապված, որից հետո էլ թերևս պարզ կլինի Մոսկվայի վերաբերմունքը շրջանակային նոր համաձայնագրին: Իհարկե, պարզ կլինի ոչ միանգամից, քանի որ Ռուսաստանն ըստ ամենայնի պետք է գնահատի փաստաթղթի բովանդակությունն ու մանրամասն ուսումնասիրի դրա հետ կապված ռիսկերն իր համար: Այսինքն՝ Ռուսաստանի պատասխանը կամ վերջնական եզրակացությունը երևի թե պարզ կլինի որոշ ժամանակ անց: Առավել ևս, որ այստեղ, իհարկե, կարող է առկա լինել մի բավականին ուշագրավ նրբերանգ, որն ունի, այսպես ասած, երկու երես կամ կողմ:

Բանն այն է, որ թե՛ Մոսկվան կարող է իր ազդեցությունն օգտագործել Հայաստան-ԵՄ համաձայնագրի հանդեպ իր վերաբերմունքը Եվրամիության հետ անուղղակի, հեռակա քննարկման և «առևտրի» առարկա դարձնելու համար, և թե՛ նույն բանը կարող է անել Երևանը՝ Ռուսաստանի գործոնը դարձնել Եվրամիության հետ քննարկումների և համաձայնագրի ստորագրման հարցում սեփական «գինը» հնարավորինս թանկացնելու համար: Այդ համատեքստում, իհարկե, շատ կարևոր է այն հանգամանքը, թե արդյոք Հայաստանի հետ շրջանակային նոր համաձայնագրի հարցում ինչպիսի՞ իրավիճակ է Եվրամիություն-ՌԴ տիրույթում, կա՞ արդյոք հստակ փոխըմբռնում այդ տիրույթում: Տվյալ պարագայում, զուտ տեսական առումով, դա չպետք է ունենար առանցքային նշանակություն, քանի որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը ինքը պետք է սահմաներ այս կամ այն սուբյեկտի և աշխարհաքաղաքական կենտրոնի հետ իր հարաբերության չափն ու խորությունը:

Բայց գործնականում, որքան էլ տխուր է արձանագրել այդ հանգամանքը, իրավիճակն այլ է, և Հայաստան-Եվրոպա հետագա հարաբերության կայուն ընթացքը և դինամիկան անկասկած պայմանավորված են նրանից, թե այդ հարցում ինչպիսի՞ն է ԵՄ-ՌԴ փոխադարձ ընկալումը, արդյոք կա՞ն չհասկացված հարցեր այդ երկու սուբյեկտների միջև, և ինչքանո՞վ է Հայաստան-ԵՄ բանակցության ավարտի և համաձայնության կայացման ֆորմալ ընթացակարգը արտացոլում ԵՄ-ՌԴ ոչ ֆորմալ համաձայնություն:

 

Լուսանկարը՝  Getty Images-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում