Թուրքիայի դեսպանին, ում կանչել են Գերմանիայի ԱԳ նախարարություն գերմանացի լրագրող Դենիզ Յուսելին Ստամբուլում ձերբակալությունից հետո, պահանջ է ներկայացվել ձերբակալվածի նկատմամբ տրամադրել գերմանական հյուպատոսական ծառայության անհապաղ և լիարժեք հասանելիությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ մասին զրույցի արդյունքում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
Երկուշաբթի օրը Ստամբուլի դատարանը քննության ընթացքում լիազորել է Յուսելի կալանքը: Die Welt-ի լրագրողը, ով ունի և թուրքական, և գերմանական քաղաքացիություն, Թուրքիայի իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպության մասնակցության, տվյալների չարաշահման, ահաբեկչություն քարոզելու մեջ»: Թուրքական դատարանի հրամանագրի կապակցությամբ ավելի վաղ ափսոսանք են արտահայտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
«Այդ զրույցում մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը` կենտրոնացված երեք կետերի վրա: Առաջին, Դենիզ Յուսելի նկատմամբ գործողությունները հստակ ցույց են տվել, որ մեր երկրները շատ խիստ տարբեր են․ խոսքի ազատությանը և ԶԼՄ-ների ազատությանը։ Մենք պահանջել ենք, որ այժմ ստանանք լիարժեք հյուպատոսական հասանելիություն Դենիզ Յուսելին, որպեսզի գերմանական հյուպատոսության աշխատակիցները ավելի լավ կարողանան նրան աջակցություն տրամադրել»,- ասել է Գաբրիելը:
«Թուրքիայի համար պետք է պարզ լինի, որ գերմանա-թուրքական հարաբերությունները հասել են բավականին ոչ հեշտ ժամանակների, և որ Դենիզ Յուսելի հետ դեպքը այժմ ավելի շատ է ամեն ինչ բարդացրել»,- հայտարարել է նախարարը, ավելացնելով, որ Գերմանիայի կառավարությունը «կտրականապես հանդես է գալիս լրագրողի շուտափույթ ազատ արձակման օգտին»:











































