Saturday, 04 05 2024
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային

Հայաստանը երկրորդ հնարավորությունը ստացավ ԵՄ-ից. համաձայնագիրը կստորագրվի ընտրություններից հետո

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը երկուշաբթի՝ փետրվարի 27-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարել են, որ Հայաստանն ու Եվրամիությունը (ԵՄ) ավարտել են բանակցությունները երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

 

– Պարոն Կիրակոսյան, այսպիսով կողմերն ավարտել են բանակցությունները նոր փաստաթղթի շուրջ, որը Դոնալդ Տուսկը անվանել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Ի՞նչ կարող եք ասել այս գործընթացի և նաև Սարգսյանի բրյուսելյան մյուս հանդիպումների մասին: ՀՀ նախագահը հանդիպել է նաև Եվրահանձնաժողովի նախագահի, ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, Եվրոպական խորհրդարանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Ի՞նչ հատկանշական արդյունքներ են տվել այս հանդիպումները:

– Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից. նախորդ շաբաթ այնտեղ էի և կարող եմ ասել, որ ՀՀ նախագահի պաշտոնական այցը Բրյուսել ոչ միայն ողջունելի էր Եվրոպական միության կողմից, այլև սա Հայաստանի ու ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բավական բարդ բանակցությունների բարեհաջող ավարտի արտացոլումն է: Ըստ էության, նոր համաձայնագիրը երկրորդ բացառիկ հնարավորությունն է Հայաստանի համար վերականգնել ու վերահաստատել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Բայց ուշագրավն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանումը Բրյուսել բարեհաջող բանակցությունների կուլմինացիան էր և երկկողմ հարաբերություններում նոր գլխի սկիզբը:

Բուն համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի մայիսին, թեև ստորագրման հետաձգումը քաղաքական նշանակություն չունի: Բանակցությունները ավարտվել են, համաձայնագիրը նախապատրաստվել է, հիմա այն պիտի թարգմանվի եվրոպական լեզուներով և ստուգվի ԵՄ իրավաբանների թիմի կողմից, այնուհետև փաստաթուղթը պատրաստ կլինի նախաստորագրման և ստորագրման: Այսպիսով, սպասում ենք, որ դա տեղի կունենա մայիսին:

– Ու նաև Եվրամիությունում կա օրենք, ըստ որի ԵՄ-ն համաձայնագիր չի ստորագրում մի երկրի հետ, որտեղ 40 օրվա ընթացքում տեղի են ունենալու ընտրություններ:

– Այո, նաև ԵՄ անդամ պետությունները պիտի հաստատեն համաձայնագիրը: Բրյուսելյան այցի հետ կապված՝ հավասարապես կարևոր էր նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Սրանով Հայաստանը ոչ միայն ցուցադրում է իր շարունակական ավանդը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո, այլև Հայաստանի ու ՆԱՏՕ-ի գործընկերության խորացումն ու Հայաստանի հանձնառությունը՝ հետագայում ևս խորացնելու և զարգացնելու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը կսկսի նախապատրաստել Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիր (IPAP): Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին՝ որպես լիարժեք անդամ, բայց նշանակալիորեն խորացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Մենք՝ որպես վերլուծական-հետազոտական կենտրոն, հանրային միջոցառում ենք անցկացնելու մարտին՝ նվիրված Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին:

Բայց Սարգսյանի այս վերջին այցը նաև շատ կարևոր է նախորդ տարվա ապրիլյան հայտնի իրադարձությունների՝ ղարաբաղյան ճակատում տեղի ունեցած շատ լուրջ ռազմական բախումների համատեքստում: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների այս խորացումը ցույց է տալիս, որ Հայաստանը բազմակողմ քաղաքականություն է վարում իր անվտանգային քաղաքականության մեջ:
– Կարծում եք՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարո՞ղ է էական օգուտ տալ մեր անվտանգությանը կամ ՆԱՏՕ-ն կարո՞ղ է լուրջ առաջարկ անել մեր անվտանգության համար: Նկատի ունեմ անվտանգությունը՝ մեր հանրության ընկալումներով:

– Շատ լավ հարց է, որովհետև Ապրիլյան պատերազմից հետո թե՛ Հայաստան-ԵՄ և թե՛ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները նոր իմաստ են ստացել՝ միտված համագործակցությանը անվտանգության ոլորտում: Նույնիսկ ԵՄ-ի հետ հարաբերություններում ավելի շատ է շեշտադրում լինելու ներուժի ավելացման և անվտանգության ոլորտի զարգացման վրա: Նույնը կարելի է ասել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին, որը կներառի կիբերանվտանգությունը, պաշտպանական և անվտանգության բնագավառների բարեփոխումները, և սա նոր բաղադրիչ է Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների խորացման գործընթացում, բայց անպայման չէ, որ դա հակադրվի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին:

– Ուշագրավ է, որ ինչ-որ առումով արտաքին քաղաքականություն է վարում նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը, որը ռազմաքաղաքական հարաբերություններ քննարկելու նպատակով արդեն եղել է ոչ միայն Ռուսաստանում, այլև Հունաստանում, Վրաստանում և Իրանում: Սա նոր միտո՞ւմ է Հայաստանի քաղաքականության մեջ:

– Չէի ասի, թե սա նորություն է: Ինչ-որ առումով սա շարունակությունն է, ավելի ճիշտ՝ վերադարձը ավելի վաղ շրջանում իրականացված քաղաքականությանը, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի հավասարակշռված էր և ուներ բազմավեկտոր ռազմավարություն: Այժմ տեսնում ենք, որ ջանքերը, հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո, ակտիվացել են և գործադրվում են ավելի մեծ տեմպերով, որի նպատակն է վերականգնել հավասարակշռության ավելի բարձր աստիճանը և ապահովագրել երկիրը արտաքին քաղաքականության մեկ ուղղությունից կախված լինելու վտանգից: Պարզ է, որ խոսքը Ռուսաստանից Հայաստանի կախվածության մասին է: Եվ հիմա թե՛ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները և թե՛ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ճանաչվում և գիտակցվում են՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակող գործոններ: Հետևաբար, սա՝ ներառյալ նաև Չինաստանի հետ հարաբերությունները, Հայաստանի պաշտպանության նորարարական քաղաքականությունն է, որը վարում է պաշտպանության նորանշանակ նախարարը: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն խորացնում է կապերը Արևմուտքի հետ և ամրապնդում սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև նայում է դեպի Չինաստան: Հայաստանի համար սա նաև միջոց է ավելի շատ հարգանք և ավելի շատ օգուտներ ստանալ Մոսկվայից:
– Գիտե՞ք արդյոք մանրամասներ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում անվտանգության բաղադրիչի մասին:

– Մենք դեռևս չգիտենք համաձայնագրի մանրամասները, առայժմ հնարավորություն չենք ունեցել տեսնելու վերջնական տեքստը: Բանակցությունները նոր են ավարտվել, բայց ընդհանուր առմամբ, եթե հիմնվենք փաստաթղթի նախնական տարբերակների կամ սևագրերի վրա, ապա լուրջ շեշտադրում կա ոչ միայն «փափուկ անվտանգության», այլև կիբերանվտանգության և կիբերհանցագործությունների դեմ պայքարի վրա:

Համաձայնագիրը ենթադրում է նաև տնտեսական համագործակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ձեռքից բաց թողեց առևտրային համաձայնագիրը՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) ԵՄ-ի հետ, որն այլևս հնարավոր չէ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պատճառով:

– Իսկ ավելի կոնկրետ՝ տնտեսական և առևտրային ի՞նչ օգուտներ կարող է ստանալ Հայաստանը այս համաձայնագրի շնորհիվ:

– Նախ, ԵՄ-ի հետ առևտրի մասին շատ բան չենք տեսնում, քանի որ չենք ստորագրել DCFTA-ը: Այդուհանդերձ, համաձայնագրում տնտեսությանը վերաբերող կողմերն ավելի շատ են, քան մենք ակնկալում էինք: Խոսքը ներդրումների, բարեփոխումներին աջակցելու, քաղաքացիական ավիացիային կամ «բաց երկնքի» քաղաքականության մասին է: Թեև հարկավոր է նշել, որ Հայաստանը, այս համաձայնագրից դուրս, արտոնություններ ունի Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ առևտրային հարաբերություններում: Հայաստանը աշխարհի 32 երկրներից մեկն է, որը միացել է «GSP+» («Արտոնությունների ընդհանրացված համակարգ») առևտրային արտոնությունների ռեժիմին:

Բայց ի վերջո, եթե ավելի իրատեսորեն նայենք հարցին, ապա իրական խնդիրը Հայաստանում ներդրումների և առևտրի համար կոռուպցիան է, օլիգարխների առկայությունը, փակ տնտեսությունը, արտադրական թույլ ենթակառուցվածքները: Հայաստանը նախ պիտի բարելավի իր արտադրած ապրանքների որակը և միայն դրանից հետո կարող է օգտագործել այս արտոնությունները այլ շուկաներ մտնելու համար, այլապես եթե չունես ապրանք, որը կարող ես վաճառել, արտոնությունների համաձայնագիրը չի օգնի քեզ: Քանի՞ ապրանքատեսակ է արտադրում Հայաստանը, որոնք պահանջարկ ունեն: Կարծում եմ՝ դրանք շատ չեն:

– Սերժ Սարգսյանի այս ակտիվությունը արևմտյան ուղղությամբ ներքաղաքական ենթատեքստ ունի՞, եթե հիշենք ընտրություններն ու նախընտրական զարգացումները Հայաստանում: Բրյուսելյան հանդիպումներից հետո Հայաստանում ակտիվացան քննադատությունները, որ Եվրամիությունը, Արևմուտքը կրկին աջակցում են Սերժ Սարգսյանի իշխանությանը ընտրությունների նախօրեին:

– Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը, իրենց լեգիտիմության պակասի և հանրության սահմանափակ աջակցության պատճառով միշտ կարիք են ունեցել փնտրելու արտաքին աջակցություն և լեգիտիմություն: Այս պարագայում, սակայն, Եվրամիության աջակցությունն ուղղված է Հայաստանին և Հայաստանի կառավարությանը, ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի անձին: Այլ խոսքերով, ավտորիտարիզմի միտումները, որ տեսնում ենք վերջին շրջանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորոթյունը անընդհատ կորցնելը խոչընդոտներ են առաջացրել կամ սահմանափակում են արտաքին հարաբերություններից աջակցություն ստանալու իշխանության հնարավորությունները: Այդուհանդերձ, պետք է արժանին մատուցենք նախագահ Սարգսյանին և Հայաստանի կառավարությանը Եվրամիության հետ բարեհաջող բանակցություններ անցկացնելու համար, հատկապես 2013-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ զոհաբերեցինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Եթե խոսենք ներքաղաքական համատեքստի մասին, ապա հետաքրքիրն այն է, որ համաձայնագիրն ավարտին է հասցվել, բայց այն ստորագրման կդրվի միայն ապրիլի 2-ի ընտրություններից հետո: Բայց հարցն այն է, որ արևմտամետության ու ռուսամետության մասին բանավեճերն այսօր մեծ տեղ չեն զբաղեցնում այսօրվա ներքաղաքական դիսկուրսում, ուստի չեմ կարծում, թե սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ, լինի դրական, թե բացասական իմաստով: Եթե նայենք կուսակցությունների գաղափարախոսություններին, կարգախոսներին, ապա ինչ-որ պառակտում չկա ռուսամետների ու եվրոպամետների միջև, նմանատիպ քաղաքական առճակատում չկա: Այս ընտրությունները կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու մասին են, և սա ընդամենը պարզունակ մրցապայքար է իշխանության ու փողի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում