Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Արևմտյան երկրները Սիրիային մեղադրում են քիմիական զենք օգտագործելու մեջ:
Չինաստանը իր դիրքորոշումը բացատրել է այնպես, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բանաձևը կարող է վնասել ժնևյան հարթակում սիրիական ընդդիմության տարբեր խմբերի միջև հարաբերություններ հաստատելու ՄԱԿ-ի փորձերին:
Փաստաթղթի ընդունման դեմ է հանդես եկել նաև Բոլիվիան, իսկ Եթովպիան, Եգիպտոսը և Ղազախստանը ձեռնպահ են մնացել:




































