Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

«Ավետիք Բուդաղյանին ծեծի են ենթարկել իր ավտոմեքենայում և հրավիրել սպանելու նպատակով»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ ս.թ. հունիսի 1-ին կատարվածը այլ կերպ ներկայացնելու փորձերի պատճառները հայտնի են. հանցագործին փորձում են ներկայացնել իբրև տուժող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը` նշելով, որ «ՀՀ զինդատախազությունը քանիցս օգտագործվել է իբրև գործիք` Սուրիկ Խաչատրյանի նախկինում կատարած հանցագործությունները պարտակելու ուղղությամբ»:

«Այդ ո՞ր խելագարը զինված հարձակում կկատարեր մինչև ատամները զինված խումբ ունեցող Սուրիկ Խաչատրյանի տան վրա: Սպանությունից առաջ Սուրիկ Խաչատրյանը և նրա վարորդը, ինչպես բոլորն են վկայում, Ավետիք Բուդաղյանին ծայրահեղ կերպով վիրավորել, ապա ծեծի են ենթարկել հենց իր ավտոմեքենայում: Եթե այդքանից հետո նա համարձակվում է գալ և հաշիվ պահանջել, կարելի է պատկերացնել` ինչքան են նրան վիրավորել: Բուդաղյանին, փաստորեն, հրավիրել են հստակ` սպանելու նպատակով»,- ասաց Հարությունյանը: Նրա համոզմամբ` զարմանալի չպիտի թվա, որ սիրող եղբայրը, ով էլ լինի` գնդապետ թե քաղաքացիական անձ, իմանալով, թե ում մոտ է նա գնում և ինչ վերաբերմունքի է արժանացել, շտապում է օգնության: Նախկին քաղաքապետի խոսքերով` որևէ մեկը չի ժխտում` չմոնտաժված տեսանյութում եղել են կադրեր, երբ Ավետիք Բուդաղյանը մոտենում է Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը, նրան դիմավորում են որդիները, թիկնապահները, որոնք պարզ է` ինչու էին զինված:

«Որևէ սպառնալիքի դեպքում կարելի էր պարզապես զանգահարել ոստիկանություն, մանավանդ երբ խոսքը մարզպետի և նրա ընտանիքի մասին է, չմոռանանք, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան անմիջապես հարևանությամբ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության Գորիսի բաժանմունքի շենքը, մինչդեռ որևէ իրավապահ, որևէ շտապօգնության մեքենա այդ ընթացքում ներկա չեն եղել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ինչ հիմքեր ունի Բուդաղյանի ծեծի մասին խոսելու, եթե տեսանյութում այն ֆիքսված չէ, Հարությունյանը նկատեց. «Ավետիք Բուդաղյանը մենակ է եղել, սպանվել է, բնականաբար` չի կարող վկայություն տալ, բայց նա այդ մասին տեղյակ պահել է մյուսներին, օրինակ` Արտակ Բուդաղյանին: Նա հարկադրված է եղել իր արժանապատվությունը փրկելու համար գնալ և հաշիվ պահանջել»,- ասաց նա:

Սուրիկ Խաչատրյանին և ընտանիքին պատասխանատվությունից ազատելու փորձերի պատճառն, ըստ Հարությունյանի, այն է, որ վերջինս եղել է տարբեր տարիների բարձրագույն իշխանությունների «կույր գործիքը», այդ թվում նաև` ընտրությունները կեղծելու և առավելագույն ձայներ ապահովելու առումով, ուստի այդքան ծառայություններ մատուցած յուրայինի չեն ցանկանա պատասխանատվության ենթարկել: Նախկին քաղաքապետը չբացառեց նաև, որ Սյունիքի նախկին մարզպետը ինչ-ինչ փաստերի է տիրապետում, որոնց հրապարակումն այնքան էլ ցանկալի չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում