Օսկարակիր «Լուսնի լույս» ֆիլմի դերասանները մասնակցել են Calvin Klein ապրանքանիշի գովազդային նոր արշավին, հաղորդում է Harper’s Bazaar-ը: Մահերշալա Ալին, Ալեքս Հիբերթը, Տրևանտե Ռոդեսը և Էշթոն Սանդերսը ներկայացրել են ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուն:
«Այս նկարահանմով փորձել ենք ներկայացնել հիանալի դերասանների աշխատանքը, որոնք փորձում են մեզ հասցնել կարևորը՝ ինչ է նշանակում մարդ լինել»,-ասել է ընկերության կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսը:
Նախագծի հեղինակները ֆիլմում վերոնշյալ դերասանների խաղը խիզախություն են համարում: Գովազդի շրջանակներում հրապարակվել են լուսանկարներ և հերոսների կյանքը ներկայացնող կարճ պատմություններ:
Հիշեցնենք, որ Բարի Ջենկինսկի դրամատիկ «Լուսնի լույս» (Moonlight) ֆիլմը, որը պատմում է սևամորթ տղայի կյանքի երեք փուլերի մասին, արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի և 3 «Օսկար»-ի:


















































