Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

Թվում է՝ դա միակ ճիշտ որոշումն էր. ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կչեզոքացնի այն թերությունը, որն ունի ՀՀ-ն հեռավորության պատճառով

«Թե երբ կստորագրվի Հայաստանի ու Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագիրը, պարզ կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկուշաբթի ու երեքշաբթի օրերին կայանալիք բրյուսելյան հանդիպումներից հետո, բայց ես շատ չէի կապի այս համաձայնագիրը ընտրությունների հետ, քանի որ այն այլևս ամբողջական Ասոցացման համաձայնագիրը չէ, սակայն այն մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին՝ դառնալու կապող օղակ Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Մայքլ Քեմբեքը:

– Դուք որևէ կապ չե՞ք տեսնում ընտրությունների ու Եվրամիության հետ Հայաստանի բանակցային գործընթացի միջև: Եվրամիության հետ հարաբերությունները շատ կարևոր են եղել նաև Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումը լեգիտիմացնելու առումով: Իշխանությունները բանակցել են Եվրոպական միության հետ՝ ակնկալելով դրական գնահատական ստանալ Հայաստանում անցկացվող ընտրությունների վերաբերյալ, և մենք հիշում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք ևս համընկան ընտրական շրջանի հետ: Հիշում ենք նաև այն, որ Հայաստանը չստորագրեց այդ համաձայնագիրը: Նման սցենար կարո՞ղ է այսօր կրկնվել, թե՞ ներկայիս իրավիճակը տարբերվում է նախորդից: 

– Հիմնվելով մեր ունեցած բոլոր աղբյուրների վրա՝ պետք է ասենք, որ 2013-ի և 2014-ի բանակցությունները բոլոր դեպքերում ազնիվ էին, երկու կողմերի նպատակն էլ մեկն էր՝ ավարտել Ասոցացման համաձայնագրի մշակումը և այն կյանքի կոչել: Հայաստանի՝ վերջին պահին արված ընտրությունը Եվրասիական տնտեսական միության օգտին անակնկալ էր առաջին հերթին եվրոպացիների համար, բայց երբ հետադարձ հայացք ենք գցում, թվում է, թե դա միակ ճիշտ որոշումն էր: Շատերը, հատկապես Ուկրաինայի դեպքերից հետո, պնդում էին, որ Հայաստանը կարող էր տուժել առևտրի և անվտանգության դաշտում ԵԱՏՄ-ի պատճառով, եթե ավարտին հասցներ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Այս ենթադրությունները պահպանվում են մինչ օրս, բայց մենք չունենք որևէ ցուցիչ, որի հիման վրա կարող էինք ասել, թե ներկայիս գործընթացը Եվրամիության հետ ձևական է կամ նախորդ գործընթացն էր ձևական:

– Նոր համաձայնագիրը ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու, անվտանգության և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության, առևտրի զարգացման իմաստով: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին որքանո՞վ կխանգարի ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը: Ընդհանրապես տնտեսական ի՞նչ օգուտներ կարելի է սպասել այս համաձայնագրի համապատասխան կետերի իրագործումից:

– Արդյունավետ կառավարմանն աջակցելը, ժողովրդավարությունն ամրապնդելը և կոռուպցիայի դեմ պայքարը նոր համաձայնագրի առանցքում գտնվող հարցեր են: Տնտեսական առումով՝ տրամաբանական է, որ Հայաստանը չի կարող միասնական մաքսային գոտի ունենալ երկու խոշոր տնտեսական կառույցների հետ, որոնք մաքսային գոտի չունեն միմյանց հետ: Այնուամենայնիվ, քանի որ Հայաստանը աշխարհագրորեն բավական հեռու է ու երկիրը տարածքով բավական փոքր է, իջեցված սակագներ և ընդհանուր չափանիշներ սահմանելու հնարավորություն կա՝ առանց վախենալու, թե բոլոր այն մտահոգող ապրանքները, որոնցով առևտուր են անում ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն, հանկարծ կշրջանցեն Հայաստանի տարածքը: Այս ընդհանուր չափանիշներն ու իջեցված սակագները շատ կօգնեն հայ արտահանողներին՝ ապրանք արտահանելու ԵԱՏՄ ու ԵՄ շուկաներ և այդպիսով ունենալու մրցակցային առավելություն այլ երկրների արտահանողների նկատմամբ, կամ առնվազն չեզոքացնելու այն թերությունը, որն ունի Հայաստանը տարածքային հեռավորության պատճառով:

Ամեն դեպքում թե՛ Հայաստանը և թե՛ Եվրամիությունը ձգտում են առավելագույն պայմաններ ստեղծել առևտրի համար՝ չխախտելով գոյություն ունեցող պարտավորությունները ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ: Երկու կողմերն անում են դա, քանի որ դա բխում է իրենց ընդհանուր շահերի և ստեծղում է բիզնես հնարավորություններ ու աշխատատեղեր: Եթե սրանում տեսնում եք կապ ընտրությունների հետ, ապա պիտի ասեմ, որ համենայնդեպս սա նկատելի առաջընթաց է երկրի համար, որն էլ կառավարությունը փորձում է ներկայացնել ընտրողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում