«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակների հանձնման սխալի համար սոցցանցերում պատասխանատու են համարում «վրիժառու» դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին, հայտնում է The Independent-ը:
Դի Կապրիոն հանձնել է մրցանակ լավագույն դերասանուհուն` Էմմա Սթոունին («Լա լա Լենդ»): Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ դրանից հետո հնարավոր է՝ նա Սթոունի անունով ծրարը դրել է սխալ տեղ կամ տվել պրոդյուսերներից մեկին, ինչն էլ հանգեցրել է սխալի լավագույն ֆիլմը հայտարարելու ժամանակ. «Լուսնի լույսի» փոխարեն հայտարարվել է «Լա Լա Լենդը»:
Որոշ օգտատերեի խոսքերով` այդ ձևով Դի Կապրիոն վրեժ է լուծել կինեմատոգրաֆիական գիտությունների և արվեստների ակադեմիայի խորհրդից այն բանի համար, որ իրեն «Օսկար» են տվել միայն 2016 թվականին:
































































