Saturday, 04 05 2024
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ

Ուսման վարձավճարների թանկացման դեմ հասարակական ընդվզում չկա. ԿԳ նախարար (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հետ հանդիպմանը փաստել է, որ կրթության և գիտության ոլորտները մեր երկրի համար նույնքան կարևոր են, որքան պաշտպանությունը, և պատահական չէ, որ բարեփոխումների շարքը մեկնարկել է հենց ԿԳ նախարարությունից:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագահը հանդիպել է կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, նրան զեկուցվել է ուսումնական աշխատանքների ծավալի մասին, ներկայացվել են նախարարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, ուղղվել են մի շարք հարցեր, ընդ որում՝ ոչ միայն կրթության ոլորտին, այլև անվտանգությանը, ռազմարդյունաբերական, ԼՂ հակամարտության կարգավորմանը, քաղաքացիական հասարակության կայացման ներկայիս փուլին առնչվող:

Նախարարն անդրադարձավ ուսման վարձերի թանկացումներին: Նրա խոսքով՝ նախարարության բանաձևը մնում է նույնը. լավ սովորող ոչ մի ուսանող սոցիալական խնդիրների պատճառով չպետք է զրկվի ուսման հնարավորությունից, ավելին՝ իրենց դիրքորոշումն է՝ ընդլայնել անվճար կրթության իրավունքը, խրախուսել լավագույն ուսանողներին: Դիտարկմանը, թե ինչպես են որոշելու լավագույն ուսանողին, Աշոտյանը նշեց. «Որպեսզի հասկանանք՝ ով ինչպիսի ուսանող է, պետք է գոնե մեկ քննական շրջան անցնի»:

ԿԳ նախարարի համոզմամբ՝ որակի շարունակական աճ ապահովելով՝ պետք է նաև հստակեցնել պետության կարգավորիչ դերը: Ուսման վարձավճարների թանկացման դեմ, ըստ Աշոտյանի, հասարակական ընդվզում չկա, կան մի շարք խմբեր, որ իրենց դժգոհությունն են արտահայտում:

«Ինձնից ինտենսիվ և արդյունավետ որևէ այլ գործիչ չի աշխատել, իսկ ուսանողների բարձրախոսը միայն այդ խմբերը չեն, ուսանողներն իրենց ձայնը լսելի դարձնելու բազմաթիվ միջոցներ ունեն: Պետական մարմին-շահառուներ երկխոսությունը շատ արդյունավետ է, եթե բոլոր կողմերն իրենց ցանկությունների մեջ ազնիվ են»,- նշեց Աշոտյանը:

Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ում բարձրագույն կրթության որակը տարբեր է. չի կարելի ասել, որ ունենք որակյալ կրթություն, բայց նաև հակառակը պնդել չի կարելի. մեր կրթական համակարգում կան արդիականացման կարիք ունեցող, ոչ պիտանի և մրցունակ կրթական ծրագրերից մինչև լավագույն, եվրոպական որակի կրթական ծրագրեր:

«Ընդհանուր առմամբ՝ կրթության որակը չի կարող բավարարել որևէ մեկին, աշխատանքի կազմակերպման խնդիր կա, կան միջոցառումներ, որոնք պահանջում են հավելյալ ֆինանսական ներդրումներ, կան այնպիսիք, որոնք չեն պահանջում, սակայն եթե ուզում ենք պրոգրես տեսնել, պիտի խրախուսենք առաջընթացը»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ իրենք երբեք չեն խուսափում խնդիրներից և դրանց մասին բարձրաձայնելուց, ավելին՝ նախագահին անկեղծորեն ներկայացրել են իրականությունը: Կրթության ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք կապված են բարեփոխումների հետ: Դրանցից առաջինը 12-ամյա կրթությունն է, երկրորդը՝ ավագ դպրոցները, երրորդ տեղում կոռուպցիան է: 12-ամյա կրթությունը, ըստ Աշոտյանի, շտկման կարիք ունի, սակայն՝ բովանդակային առումով: Նախարարի համար անընդունելի են 12-ամյա կրթությանն ուղղվող քննադատությունները, քանի որ մեզ մոտ այն ներդրվել է 2006-ից, այսինքն՝ մինչև 2018 թվականը շրջանավարտ չունեն, ուստի չի կարելի պնդել, որ այն անարդյունավետ է: Վերջում նախարարը խոստացավ, որ ուսումնական տարին կլինի հետաքրքիր, նախարարության աշխատանքը՝ բաց ու թափանցիկ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում