Իրանում հայտնի է դարձել կառավարության պաշտոնական մամլո քարտուղարի անունը: Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, նախագահ Հասան Ռուհանիի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Մուհամմադբաղիր Նոբեհթը:
Իրանի նախագահի այլ կարգադրությամբ Նոբեհթը նշանակվել է որպես Պլանավորման, ռազմավարական վերահսկողության և զարգացման վարչության ղեկավար:
Նշենք, որ նախկինում կառավարության խոսնակը եղել է Գուլամհուսեյն Իլհամը: