ԱՄՆ նախագահ Դոնլդ Թրամփի վարչաազմը քննարկում է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդից դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Politico ամսագիրը՝ հղում անելով ամերիկացի նախկին և ներկա պաշտոնյաների:
Պարբերականի աղբյուրների տեղեկությամբ՝ ԱՄՆ-ը կարող է այդ քայլին գնալ, որովհետև խորհուրդը, հնարավոր է, ազդել է ՄԱԿ-ի բանաձևի ընդունման վրա, որը դատապարտում է Իսրայելի բնակարանաշինական գործունեությունը:
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի հաջորդ նիստում հարցը կքննարկվի, սակայն որևէ որոշում ԱՄՆ-ի կողմից չի սպասվում, վստահեցրել են Politico-ի զրուցակիցները:
Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է 2334 բանաձևը, որը դատապարտում է պաղեստինյան տարածքներում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում բնակատեղիներ կառուցելու հարցում Իսրայելի ակտիվությունը և պահանջում է դադարեցնել շինարարությունը









































