«Ձեզ ի՞նչ է թվում՝ եթե ցանկություն չեմ ունեցել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, աշխատելու օրենսդիր մարմնում, կգնամ ու կաշխատեմ Երևանի ավագանիո՞ւմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝անդրադառնալով լուրերին, թե հնարավոր է մասնակցի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում Նուշիկյանը հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրվել Կենտրոն համայնքում ռեյտինգային ընտրակարգով, սակայն ավելի ուշ փոշմանեց՝ հայտարարելով, որ առհասարակ չի ցանկանում մասնակցել ընտրություններին, քանի որ պատճառներ կան։
Նշենք, որ որպես պատճառ նշվում է այն, որ նույն տարածքում առաջադրվեց տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը։









































