Տուրիստական գործակալության տեղեկություններով, այս տարի մեծ թվով եվրոպացիներ, մեծ մասամբ՝ գերմանացիներ են ամառային հանգիստն անցկացնելու Հայաստանում։ «Կարող ենք ասել, որ մեծացել է օտարազգիների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Մեր գործակալությանը դիմած մարդկանց մոտ 70-80%-ը այլազգի են»,- տեղեկանցնում են ՙԷլիտար տուր՚ գործակալությունից։ Հակառակ միտումն է դիտվում սփյուռքահայ տուրիստների առումով. համենայն դեպս, տուրիստական գործակալությունների միջոցով Հայաստան եկեղ սփյուռքահայերի թիվը պակասել է։
Ինչ վերաբերում է հայաստանցիների տուրիստական նախասիրություններին, ապա տեղացիները նախընտրում են արտերկրում անցկացնել ամառային հանգիստը։ Պատճառը, տուրիստական գործակալների կարծիքով, այն է, որ Հայաստանում հանգիստն անհամեմատ ավելի թանկ հաճույք է, քան արտերկրում։ Հայերի համար տուրիստական նախընտրելի վայրեր շարունակում են մնալ Անթալիան, Դուբայը, ապա՝ եվրոպական երկրներից Իտալիան և Ֆրանսիան։