ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջոն Քելին հայտարարել է, որ իշխանությունները չեն օգտագործի զինվորական ուժերին տեղահանման գործընթացում. հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքերով գործընթացը պետք է լինի անվտանգ և չափավորված: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ից Մեքսիկա «ոչ մի մասսայական տեղահանում չի լինի»:
Քելիի խոսքերով բոլոր գործողությունները կկատարվեն Մեքսիկայի կառավարության հետ սերտ համակարգման շրջանակներում: Հայտարարությունն արվել է Մեխիկոյում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ջոն Քելիի մեքսիկացի գործընկերների հետ հանդիպումից հետո: