Monday, 29 06 2026
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել

Լապշինը «քաշեց» բոլորին. Բաքվի հետապնդումները՝ նոր հնարավորություն ՀՀ դիվանագիտության համար

«Արցախ կատարած այցելությունները քրեականացնելու Ադրբեջանի փորձերը կստիպեն Ինտերպոլին և միջազգային այլ կառույցների հստակ բաժանարար գիծ անցկացնել և հայտարարել, որ Արցախ գնալը արգելված չէ»:

Ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը ևս Բաքվի «սև ցուցակում» է: Փետրվարի 20-ին նա, օտարերկրյա տասնյակ դիտորդների հետ միասին, Արցախի Հանրապետությունում հետևել էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Երևան է վերադարձել վառ տպավորություններով և դրական գնահատականներով՝ նշելով, որ հանրաքվեն անցկացվել է բարձր մակարդակով, առանց խախտումների և նմանօրինակ միջոցառումների անցկացման համար սահմանված միջազգային նորմերի տառին համապատասխան:

Դվորնիկովը մի կողմից՝ անընդունելի է համարում Ադրբեջանի գործողությունները, մյուս կողմից՝ նաև քննադատում է Ալեքսանդր Լապշինին: Իր խոսքով՝ Լապշինը փաստացի «դեմ է տվել» կամ «քաշել է» բոլոր նրանց, ովքեր եղել են Արցախում, և հայտնվել Բաքվի «սև ցուցակում», քանի որ անհարկի գրգռել է Ադրբեջանի զայրույթը, ընդ որում՝ դա արել է դիտավորյալ:

Հրապարակախոսը նաև ընդգծեց, որ իր համոզմամբ՝ Արցախ կատարած այցելությունները քրեականացնելու փորձը ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը:

Դենիս Դվորնիկովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ այս հարցերին և ընդհանրապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

– Պարոն Դվորնիկով, Լապշինի գործը և վերջին փաստը, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ, Ձեր կարծիքով՝ հարմար առիթ չէ՞ Հայաստանի դիվանագիտության համար՝ առաջ տանելու Արցախի անկախ կարգավիճակը ճանաչելու հարցը, փոխելու միջազգային վերաբերմունքը հիմնախնդրի նկատմամբ:

– Ինչ-որ չափով՝ այո, քանի որ Ադրբեջանը այդպիսով ստիպում է Ռուսաստանին դիրքորոշում հայտնել: Եթե նախկինում նույն արտգործնախարար Լավրովը պարզապես չէր խոսում Արցախ այցելելու թեմայի մասին, ապա հիմա նրան ստիպեցին արտահայտվել: Կարծում եմ, որ նույն ձևով Ադրբեջանի այս գործողությունները կստիպեն բաժանարար գիծ անցկացնել և՛ Ինտերպոլում, և՛ միջազգային ինստիտուտներում, որոնք պարզապես կասեն, որ Արցախ կարելի է այցելել, և դրանում որևէ խնդիր չկա, և վերջնականապես փակել այս հարցը, այդ «սև ցուցակը» դարձնել բացառապես Ադրբեջանի ներքին գործը:

– Ի՞նչ քայլեր, ինչպիսի՞ աշխատանք եք տեսնում Հայաստանի կողմից այս ուղղությամբ:

– Առաջին հերթին տեսնում եմ դիվանագիտական կորպուսի և դեսպանների կորպուսի ամրապնդում: Դուք հավանաբար ծանոթ եք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատանքի վերաբերյալ իմ գնահատականին: Ես կարծում եմ, որ այդ աշխատանքը բավարար չէ: Եվ գիտեք, այսօր մեծ է հավանականությունը, որ նույն այդ դեսպանը կարող է նշանակվել Բելառուսում Հայաստանի դեսպան: Եթե նա իսկապես ուզում է դրսևորել իրեն նոր երկրում, ապա պետք է արմատապես փոխի իր աշխատանքի ոճը, թեև կասկածում եմ, որ նա ունակ է դրան:

– Ի՞նչ արդյունքներ եք տեսնում Լավրովի և Նալբանդյանի՝ Մոսկվայում կայացած հանդիպումից: Ինչո՞ւ Հայաստանի արտգործնախարարը գնաց բանակցելու: Գիտենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը ևս պիտի առաջիկայում այցելի Մոսկվա:

–  Երկկողմ հանդիպումները պարբերական բնույթ ունեն: Կարծում եմ, որ քննարկվել է նաև Արցախում անցկացված հանրաքվեն, և ընդհանրապես անհրաժեշտ էր թարմացնել բանակցային գործընթացը: Ինձ դուր եկավ նախարարների ասուլիսը: Հայաստանի արտգործնախարարը հնարավորություն ստացավ ռուսաստանյան հանրության առջև արտահայտելու իր միտքը: Նա շատ մանրամասն խոսեց այն անընդունելի իրավիճակի մասին, որը ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով:

Լավրովը ոչ մի ձևով չանդրադարձավ հանրաքվեին, այսինքն՝ հրապարակայնորեն չխոսեց դրա մասին, և կարծում եմ՝ դա դրական է, որովհետև նա խուսափեց հերթապահ արտահայտությունից, թե՝ «մենք չենք ճանաչում հանրաքվեն»: Նրանք բանական մարդիկ են, հասկանում են, որ սա տեխնիկական գործընթաց է, կա պետություն, թող որ իրենց համար լինի դե ֆակտո պետություն, բայց այդ պետությունը պիտի ապրի, զարգանա, մարդիկ պիտի ունենան աշխատանք, աշխատավարձ, ուստի ինձ դուր եկավ, որ այդ հարցը չհնչեցվեց ասուլիսին:

– Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա: Ինչպե՞ս պիտի հասկանանք այս հայտարարությունը, որովհետև մյուս կողմից՝ կան մեկնաբանություններ այն մասին, որ Ռուսաստանը առաջնային դերակատարություն ունի Ղարաբաղյան կարգավորման մեջ, հաճախ փորձում է դուրս բերել Ղարաբաղյան հարցը Մինսկի խմբի շրջանակներից և քննարկել այն առանձին ձևաչափերում:

– Հասկանում եմ հարցը: Ռուսաստանի համար հիմա շատ կարևոր է պահպանել բոլոր միջազգային ձևաչափերը, որոնք կապված են Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի հետ, այնպես որ՝ շատ կարևոր է Ռուսաստանի համար այս դժվարին իրավիճակում պահպանել նորմալ աշխատանքային գործընթացը: Կարևոր է հարցին նայել ոչ թե նեղ, հայակենտրոն տեսանկյունից, այլ հասկանալ, որ Ռուսաստանը շատ բարդ վիճակում է, ուստի անխուսափելի են որոշակի ռևերանսները արևմտյան գործընկերներին: Բանակցային այս գործընթացը Ռուսաստանի շատ քիչ հնարավորություններից մեկն է հավասարը հավասարին, հանգիստ, նորմալ աշխատանքային մթնոլորտում աշխատելու արևմտյան գործընկերների հետ: Սա երևի քիչ հարթակներից է, որտեղ Ռուսաստանը աշխատում է Արևմուտքի հետ, և որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները ամբողջովին համընկնում են՝ առաջին հերթին այն հարցի շուրջ, որ հիմնախնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Ուզում եմ նաև ավելացնել, որ նշված ասուլիսին Լավրովը հայտարարեց, որ ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ավելորդ ռազմական հռետորությունը անընդունելի են: Սա նույնպես շատ կարևոր հանգամանք է, քանի որ մենք գիտենք, որ Բաքուն սկսել է չափից ավելի շատ կիրառել ուղղակի սպառնալիքները:

– Համաձա՞յն եք որոշ ռուս վերլուծաբանների հետ, ովքեր ասում են, թե Ղարաբաղյան հարցի կարևորությունը Ռուսաստանի համար նվազել է:

– Չի նվազել, բայց փորձեք պատկերացնել մի մարդու, որը փորձում է երկու ձեռքով միաժամանակ 4 ճամպրուկ բռնել: Կա ուկրաինական ճգնաժամը, որը ուղղակի սպառնալիք է: Այն շատ մոտ է, շատ վտանգավոր, և փառք Աստծու, որ չկա ահաբեկչական պատերազմ: Եվ հետո Ուկրաինայի կողմից բանակցողները, մեղմ ասած, միշտ չէ, որ ամենաադեկվատ մարդիկ են լինում: Նույնը կարելի է ասել նաև Սիրիայի խնդրի մասին, այստեղ ևս իրավիճակը շատ բարդ է: Բարդ խնդիր է նաև Թրամփի նոր վարչակազմի հետ հարաբերություններ կառուցելու հարցը, սա պահանջում է մեծ աշխատանք, ընդ որում՝ Միացյալ Նահանգներից գալիս են խիստ հակասական ազդակներ:

Ղարաբաղյան հարցը չի կորցրել արդիականությունը, պարզապես ավելացել են ևս մի քանի շատ լուրջ խնդիրներ կամ հակամարտություններ: Եվ այդ ամենը պահանջում է ռեսուրսներ՝ մարդկային, մտավոր ռեսուրսներ: Եթե ևս մի հրդեհ բռնկվի այստեղ՝ Անդրկովկասում, հատկապես եթե հաշվի առնենք հյուսիսային Կովկասի գործոնը, դա պարզապես անընդունելի է Ռուսաստանի համար: Կարծում եմ՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի փորձի խաղալ ինչ-որ հակասությունների վրա, քանի որ դա հղի է լուրջ վտանգներով:

Վերադառնալով Լապշինի գործին՝ ուզում եմ ընդգծել, որ Արցախի այցելությունների քրեականացումը ուղիղ մարտահրավեր է և ուղիղ սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում