«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է, որ այսօր Սերբիայում ձերբակալվել է Հաագային միջազգային քրեական դատարանի կողմից մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ մեղադրվող Ռատկո Մլադիչը: Այս տեղեկությունը հաղորդելիս «Ազատությունը»-ը հղում է արել սերբական B-92 ռադիոկայանին: Նույն ռադիոկայանը տեղեկացրել է, որ ձերբակալվել է ոմն Միլորադ Կոմադիչը, որը հենց այդ անվան տակ թաքնվող Մլադիչն է:
Հիշեցնենք, որ 1995 թ. Ռատկո Մլադիչը մեղադրվել է նախկին Հարավսլավիայի տարածքում այդ պետության փլուզումից հետո ծագած պատերազմի ժամանակ ռազմական հանցանքներ գործելու մեջ: Այդ օրվանից նա խուսափում էր արդարադատությունից: Մասնավորապես, նա մեղադրվում է բոսնիական Սրեբրենիցայում տեղի մուսուլմանների սպանդ կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք նաև, որ երկար ժամանակ արդարադատությունից խուսափում էր նաև մեկ այլ հայտնի սերբ զինվորական՝ Ռադովան Կարաջիչը, որի դեմ Հաագայում այս պահին դատավարություն է իրականացվում: Նշենք նաև, որ Եվրամիությանը Սերբիայի անդամակցության հիմնական պայմաններից մեկը Հագայի դատարանի կողմից մեղադրվողներին հանձնելու անհրաժեշտությունն է:











































