Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Համաներման նախագծում մի շարք փոփոխություններ են մտցվել

Երեկ ԱԺ-ում համաներման քննարկման ժամանակ պատգամավորների կողմից հնչեցվեցին մի քանի դիտողություններ, որոնք վերաբերում էին նախագահի կողմից կատարված առաջարկություններին:

Այսօր ԱԺ նիստին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե որ առաջարկություններն են ընդունվել: «Նախագծի 5-րդ կետի 2-րդ ենթակետի 3-րդ բառը փոխարինվել է «մեկ քառորդի»-ով: Հիշեցնեմ, որ այս առաջարկությունը հնչեցրին ՀՀ ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Կորյուն Նահապետյանը և Ռաֆիկ Պետրոսյանը: Սա վերաբերում է անզգույշ հանցագործություն կատարելու համար պատժի մեկ քառորդը կրելուց հետո ազատվելուն: Ունենք հավասարության նշաններ` դրված դիտավորյալ հանցագործություն կատարելու և անզգույշ հանցագործություն կատարելու միջև: Երկուսի պարագայում էլ նախատեսված էր «մեկ երրորդ»: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անզգույշ հանցագործությունների դեպքում ավելի մեղմ մոտեցում պետք է ցուցաբերվի «մեկ երրորդ»-ը փոխարինվել է «մեկ քառորդ»-ով:

Նախագծի 5-րդ կետի 4-րդ ենթակետում «հունիսի 31»-ը փոխարինվել է «օգոստոսի 21»-ով: Այսինքն` երկարացվել է այն ժամկետը, որի ընթացքում հետախուզման մեջ գտնվող անձինք կարող են ներկայանալ, և ներկայանալուց հետո նրանց գործը կկարճվի:

Նախագծի 16-րդ կետում «հունիսի 30»-ը համապատասխանաբար փոխարինվել է «սեպտեմբերի 21»-ով, ինչը վերաբերում է 60 տարեկանը լրացած անձանց:

Նախագծի 16-րդ կետում «մայիսի 1»-ը փոխարինվել է «մայիսի 10»-ով: Սա էլ վերաբերում է, ըստ էության, տվյալ պահի դրությամբ հաշմանդամ ճանչված անձանց: Առաջարկությունների մյուս մասը վերաբերում էր բացառություն համարվող հոդվածների շարքին, որոնց վրա չի տարածվում համաներումը հանելու «տրանսպորտային վթարների արդյունքում երկու և ավելի մահ առաջացրած դեպքերին»: «Հաշվի առնելով, որ սրանք ևս անզգույշ հանցագործություններ են, ապա բացառությունների շարքից, որոնց վրա չի տարածվելու համաներումը, այս հոդվածով կատարված հանցագործությունները ևս հանվել են: Սա նշանակում է, որ այն անձանց վրա, որոնք դատապարտվել են այս հանցագործությամբ կտարածվի: Բայց այս պարագայում, հաշվի առնելով նրանց պատժի մեծ չափը, ենթադրվում է, որ նրանց պատժաչափը կկրճատվի: Այսինքն՝ նրանք ամբողջությամբ ազատազրկումից չեն ազատվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում