Saturday, 08 06 2024
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին

Օսկանյանը մամուլից է իմացել. ո՞ւմ ականջներն են եղել բանակցությունների ժամանակ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը զրուցել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կայացած փաստ է: Ձեր գնահատականներով՝ ի՞նչ հնարավորություն ունի դաշինքը:

Այդ դաշինքը ձևավորելիս, կարծում եմ, էլի ինչ-որ սկզբունք է խախտվել՝ կուսակցությունների ղեկավարների համահավասարության մասով: Ի՞նչ հնարավորություններ ունի՝ դժվարանում եմ ասել, որովհետև քարոզարշավը դեռ չի սկսվել: Բայց ես չեմ էլ պատկերացնում, թե իրենք ինչ էլեկտորատ կամ ինչ մարդկային ռեսուրս ունեն: Ժամանակը կգա՝ կտեսնենք: Մենք բոլորին էլ հաջողություն ենք ցանկանում: Կարծում եմ, որ ՀԴԿ-ի և «Երրորդ հանրապետության» դուրս գալը չկայացած դաշինքից, իհարկե մեծ ազդեցություն է թողել: Համենայնդեպս, այս օրերին, հանդիպումների և հեռախոսային խոսակցությունների ժամանակ շատ ափսոսանքի խոսքեր եմ լսել՝ մեր դուրս գալու հետ կապված: Կարծու եմ՝ դա ազդեցություն է ունենալու նորաստեղծ դաշիքնի վրա:

Ռոբերտ Քոչարյանի որոշումներն էին թելադրվում:

Չեմ կարծում: Համենայնդեպս Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ: Թե ով, ում հետ և ինչ՝ չեմ կարող ասել, բայց նման կապերը կամ ականջները ինձ երբեք չեն հետաքրքրում, ես նման հարցեր չեմ քննարկում: Ես քննարկում եմ այն, ինչ վերաբերում է սկզբունքներին և պատկերացումներին, այլապես որևէ ձևաչափում անելիք չունեմ: Եթե չեմ սխալվում, անգամ Վարդան Օսկանյանը մամուլից է իմացել, որ մենք հայտարարություն ենք արել դուրս գալու վերաբերյալ: Այդ դեպքում դե պատկերացրեք՝ եղե՞լ է այդպիսի դաշինք, թե չի եղել:

Կամ որևէ մեկը որոշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գալիս է դաշինքին մասնակցելու, վերջին րոպեին հասնում է տեղ և որոշվում է, որ նրանց ավելի շատ հնարավորություններ պետք է տալ: Որպեսզի որոշների բերանները փակեմ, շատ կարևոր եմ համարում խոսել հայտարարությունների մասին, որ իբր ՀԴԿ-ն քիչ մարդկային ռեսուրսներ ունի: Մենք բոլորին հրավիրել էինք համագումարին, որպեսզի տեսնեին կուսակցության ռեսուրսը: Մենք երբեք չենք հայտարարել, որ հարյուր հազարներ ենք, տասնյակ հազարներ ենք. Մենք մեր հստակ էլեկտորատն ունենք և վստահ կարող եմ ասել, որ այդ դաշինքի կուսակցություններից ոչ մեկը դա չունի: ՀԴԿ-ն 2000-ից ավելի տարածքային կառույց ունի, և ՕՐՕ դաշինքը դիմում է այս կառույցներին համագործակցելու համար, բայց ՀԴԿ կառույցները հրաժարվում են, քանի որ ենթարկվում են կուսակցության որոշմանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում