Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

ՀՀ վարչապետի Վրաստան կատարելիք պաշտոնական այցի «դրայվը» հագեցած օրակարգն է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-24-ը պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Վարչապետի հետ միասին՝ պատվիրակության կազմում են մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարի տեղակալը և այլ պաշտոնյաներ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ի՞նչ օրակարգով է հայկական պատվիրակությունը մեկնում Վրաստան, ի՞նչ հարցեր են քննարկվելու վրացական կողմի հետ: Նոր միտում տեսնո՞ւմ եք հայ-վրացական հարաբերություններում:

– Իմ կարծիքով՝ նոր վարչապետի էներգետիկ աշխատանքի «դրայվը» կլինի նաև այս ուղղությամբ, քանի որ սա պաշտոնական այցելություն է, իսկ նախկինում՝ վերջին տարիներին, պաշտոնական այցելություն չեմ հիշում: 2015-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Աջարիա էր մեկնել և քննարկումն այն ժամանակ շատ առանձնահատուկ հարցերի շուրջ էր տեղի ունեցել: Բայց այս անգամ, դիտելով պատվիրակության մեջ ներկայացված ազգանունները և նախարարությունները՝ կարելի է ասել, որ հիմնականում այն ոլորտներն են, որոնց շրջանակներում այսօր զարգանում են հայ-վրացական հարաբերությունները: Վերջին բարեփոխումներից հետո մեզ մոտ ստեղծվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, և այս երկու ուղղությունն էլ կարևոր են երկու երկրների համար: Պատվիրակության կազմում են նաև էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի ու կապի, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի նախարարները: Սրանք հիմնական ոլորտներն են, որտեղ կան անելիքներ:

Քննարկվելիք ենթակառուցվածքային խնդիրները արդեն պարզ են. Լարսի այլընտրանքի հարցն է, Վրաստանում իրականացվող ճանապարհային նախագծերը, ինչն անուղղակիորեն նաև մեզ վրա էլ է ազդելու՝ բեռների արտահանման իմաստով:
Քանի որ պաշտոնական այցելություն է և պատվիրակությունը շատ ներկայացուցչական կազմ ունի, սպասվում է, որ նշված ոլորտների մասով կստորագրվեն փաստաթղթեր, հուշագրեր կամ համաձայնագրեր, որոնք կնպաստեն երկու պետությունների հարաբերությունների խորացմանը:

– Այսպիսով՝ խոսքը հիմնականում առևտրա-տնտեսական կապերը ամրապնդելու մասին է, անվտանգության ոլորտի մասին խոսք չկա:

– Ինչպես գիտեք՝ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վրաստան և քննարկել է այդ հարցերը վրացական կողմի հետ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ևս մի քանի անգամ առիթ ունեցել են հանդիպելու, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ շատ կարևոր է առևտրա-տնտեսական ոլորտը, որի ուղղությամբ զարգացում պետք է ապահովվի: Պիտի նաև հասկանանք, որ սա վարչապետի առաջին այցն է Վրաստան, ուստի այցը նաև ճանաչողական պիտի լինի: Նախատեսված է նաև պրոտոկոլային հանդիպում Վրաստանի նախագահի հետ և այլն, և այլն, ինչը նոր թափ կարող է հաղորդել մեր հարաբերություններին: Այսպիսի բարձր մակարդակի այցելությունները միշտ շատ կարևոր են և իրենց ազդեցությունն ունենում են միջպետական հարաբերություններում:

– Իսկ դինամիկա նկատո՞ւմ եք երկու երկրների հարաբերություններում՝ նկատի ունենալով վարչապետի այս այցելությունը, նաև պաշտպանության նախարարի վերջին այցելությունը և իր հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարարի ու վարչապետի հետ:

– Դինամիկան նույնն է, չէի ասի, թե կտրուկ առաջընթաց կա: Անցած տարվա ընթացքում էլ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները ակտիվ էին, պարզապես, եթե նախկինում նախարարներն էին ավելի շատ ակտիվություն դրսևորվում, այսօր, կարծես, վարչապետն է ավելի շատ ուշադրություն դարձնում այս հարաբերություններին, և ընդհանրապես արտաքին դաշտում նա ավելի ակտիվ է լինելու: Դա արդեն մարդկանց առանձնահատկությունից է գալիս. կան մարդիկ, ովքեր ավելի շատ են սիրում շփվել, և մարդիկ, ովքեր ավելի քիչ են շփվում: Բայց այս պարագայում, կարծում եմ, վարչապետը լոկոմոտիվի դեր կխաղա, որպեսզի հարաբերություններն ակտիվանան:

Եվ պիտի չմոռանանք, որ այսօր շատ ակտիվ են վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և այս պայմաններում հայկական կողմի ակտիվությունը պիտի բերի նրան, որ փորձենք հավասարակշռության բերել այն հարաբերությունները, որոնք կան տարածաշրջանում:

– Այսինքն՝ կարծում եք, որ հայկական կողմը, նախաձեռնելով նմանատիպ այցելություններ, ամեն դեպքում հաշվի է առնում Վրաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

– Վրաստանը ապրիորի գիտի հայ-ռուսական հարաբերությունների մասին և ընդունում է դրանք՝ ինչպես որ կա, և եղածի հիմքի վրա կառուցվում ու շարունակվում են Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները: Լինելով ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության անդամ պետություն՝ մենք շարունակում ենք խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ: Նույն ձևով կարելի է ասել՝ Վրաստանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, ունի ավելի խորը տնտեսական և քաղաքական հարաբերություններ իր հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ Հայաստանում ստանում են ազդակները Թբիլիսիից, որ վրացական կողմը փորձում է իր հնարավորությունների սահմաններում չանտեսել նաև հարաբերությունները Հայաստանի հետ, ինչն իմ կարծիքով՝ ճիշտ է գնահատվում Երևանում: Երևանը ևս ակտիվ աշխատում է հնարավորինս ակտիվ լինել, թեև Վրաստանի առևտրաշրջանառությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ և վերջիններիս ներդրումները Վրաստանում բավական մեծ ծավալներ ունեն:

– Հունվար ամսին Կարեն Կարապետյանը հանձնարարական էր տվել տրանսպորտի ու կապի նախարարին՝ քննարկել Վրաստանով դեպի Ռուսաստան գնացող Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի այլընտրանքի հարցը վրացական և ռուսական կողմերի հետ: Կարծում եք, որ այս հարցը ևս կքննարկվի՞ վարչապետի այցի ընթացքում:

– Կարծում եմ՝ այդ հարցը կքննարկվի: Հայկական կողմը մշտապես բարձրացնում է Լարսի այլընտրանքի հետ կապված հարցը, բայց պիտի հասկանանք, որ կան ռուս-վրացական հարաբերություններ և ի վերջո այդ երկու երկրները պիտի ինչ-որ լուծման գան իրենց ունեցած հարաբերություններով: Այստեղ Հայաստանը շահագրգիռ, բայց երրորդ կողմն է:

Վրաստանն ու Ռուսաստանը դեռևս 2011-ին պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի տարածքով տարանցքներ իրականացնելու մասին, բայց այդ պայմանավորվածությունները չեն իրականացվել: Հիմնական խոչընդոտը ռուսական կողմն էր, վրացական կողմը իր ստանձնած պարտավորությունները կատարել էր: Կարասին-Աբաշիձե վերջին հանդիպումից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են այս գործընթացն ավարտին հասցնել: Եթե այս գործընթացն ավարտվի, կողմերը պայմանավորվեն, վարձեն շվեյցարական ընկերությանը, որը կսկսի մշտադիտարկում կատարել Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան, Ռուսաստան-Հարավային Օսիա-Վրաստան ուղղություններով, քաղաքական խնդիրները լուծվեն, ապա կարող ենք սպասել, որ Լարսին այլընտրանք կստեղծվի կոնկրետ այդ ուղղություններով:
Բայց այսօրվա դրությամբ՝ ոգևորությունը, որը կար հայկական մամուլում և ընդհանրապես Հայաստանում՝ կապված Լարսին այլընտրանք ստեղծելու հետ, մի քիչ շատ լավատեսական էր: Ես դա ինչ-որ չափով կապում եմ նաև նախընտրական գործընթացների հետ, նախընտրական տարր եմ տեսնում, քանի որ այս հարցը որոշ գործակալություններ օգտագործեցին՝ որպես «փիառ», ինչն այնքան էլ կոռեկտ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում