Monday, 29 06 2026
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան

ՀՀ-ում հանցագործությունների թիվը 2016-ին աճել է. ՔԿ-ն ամփոփել է նախորդ տարվա ցուցանիշները

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդլայնված կոլեգիան քննարկել է 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։

Հանրապետությունում 2016 թվականին գրանցվել է 18764 հանցագործություն՝ 2015 թվականի 17.143 դեպքի դիմաց. աճել են հիմնականում պետական ծառայության և կառավարման կարգի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ 4,8 տոկոսով նվազել են ծանր հանցագործությունները, 20 տոկոսով աճել առանձնապես ծանր հանցագործությունները։

Ըստ զեկույցների՝ 2016 թվականին  հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով  91,3 տոկոսով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ծառայողների վարույթում, իսկ մնացած 9,7 տոկոսը՝ ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննչական վարչության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում։

ՀՀ ՔԿ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է` 46.4, իսկ առանձին ստորաբաժանումներում՝ շուրջ 130 քրեական գործ։

Չնայած ծանրաբեռնվածությանը՝ հետևողական քայլեր են ձեռնարկվել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները, էապես բարելավվել մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշները։ Օպերատիվ-որոնողական մարմինների հետ համագործակցաբար ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է ապահովել առանձնապես ծանր հանցագործությունների՝ շուրջ 90 տոկոսի բացահայտումը։& nbsp;

Եթե 2015 թվականի ընթացքում մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 1676 քրեական գործ, ապա 2016 թվականին՝ 1736, միաժամանակ, էապես նվազել են  մեկ տարուց ավելի  քննվող քրեական գործերը։

«Քրեական գործերով նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, սահմանափակվում են ներգրավված անձանց մի շարք սահմանադրական իրավունքները, և անընդունելի են քննության անհարկի ձգձգումները։ Պետք է հնարավորինս օպերատիվ պարզվեն հանգամանքները և կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։ Միայն սեղմ ժամկետներում հանցագործությունների բացահայտումը  կնպաստի կատարած արարքի համար պատժի անխուսափելիության հոգեբանության ձևավորմանը»,- նշել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ հանձնարարելով ամենօրյա հսկողություն սահմանել բազմադ րվագ, առանձնակի բարդություն ներկայացնող քրեական գործերի քննության, բացահայտման նկատմամբ։

«Քննչական աշխատանքի թիվ մեկ ցուցանիշը հանցագործությունների բացահայտումն է։ Քննիչն է այն դատավարական անձը, ով ղեկավարում է բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրենց նպաստը պետք է բերեն հանցագործությունների բացահայտման, ապացույցներ ձեռք բերելու, ֆիքսելու գործին։ Հանրության կողմից պահանջը ձեզ է ներկայացվում»,- ասել է Ա.Հովսեփյանը։

Անդրադառնալով քննության ժամկետների կրճատմանը՝ զեկուցողները նշեցին, որ դրան մեծապես նպաստել են իրականացված կազմակերպական աշխատանքները։ Օրինակ՝ դատարանների որոշումների հիման վրա կապի օպերատորներից վերծանումներն ստանալու էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ վերծանումներն ստացվում են սեղմ ժամկետներում, որը նպաստում է առաջ քաշված վարկածներն առավել օպերատիվ ստուգվելուն։

Քննության համար առաջնային խնդիրներից է շարունակում մնալ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվող փորձաքննությունների կատարման ժամկետները, առանձին դեպքերում նաև՝ որակը։

Զեկուցվեց, որ 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում մշակվել են համագործակցության նոր մեխանիզմներ, որը հնարավորություն է տալիս ավելի սեղմ ժամկետներում և առավել մատչելի գներով կազմակերպել դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը։ Բժշկական համալսարանի մասնագետները պատրաստակամություն են հայտնել կատարել քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը: Նշված ամբիոնի մասնագետների կողմից  արդեն իսկ իր ականացվել է մի քանի դատահոգեբանական փորձաքննություն, որոնց համար պահանջվել է 45 օր, և միայն մեկ դեպքում է տևել 4 ամիս՝ կապված քրեական գործի բազմածավալ լինելու հետ։

Այդպիսով փաստվեց, որ ԵՊԲՀ-ի հոգեբանության ֆակուլտետի մասնագետների կողմից իրականացված դատահոգեբանական փորձաքննությունների կատարման ժամկետները գոհացուցիչ են: Ներկայումս աշխատանքային քննարկումներ են իրականացվում մանկավարժական պետական համալսարանի համապատասխան մասնագետների հետ՝ նրանց ևս փորձաքննությունների կատարմանը ներգրավելու համար։

«Կազմակերպական, ինչպես նաև քննիչների վերապատրաստման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել, և բոլոր վիճակագրական տվյալները վկայում են, որ հաջողվում է ապահովել քննության որակի և արդյունավետության բարձրացումը, բայց դա մեզ չպետք է գոհացնի, ինքներս մեզ չպետք է գովենք, այլ խորությամբ ուսումնասիրենք խնդիրները, վեր հանենք բացթողումները  և հետևողական քայլերով շտկենք դրանք։ Պետք է միշտ քննադատաբար մոտենանք մեր աշխատանքներին, քանի որ միայն այդպես կարող ենք առաջ գնալ, արդյունավետ նախաքննություն ապահովել»,- նշել է Ա.Հովսեփյանը:

Բանախոսները նշել են, որ 2016 թվականին ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում մի շարք դեպքերում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հատուկ սուբյեկտների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, և այդ գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ՝ նախաքննությունը շարունակելու։ Միաժամանակ ՀՔԾ են գործուղվել նաև երեք տասնյակից ավելի քննիչներ՝ խմբի կազմում աջակցելու նշված քրեական գործերով քննությունն իրականացնելու հարցում։

Քննարկման արդյունքներով՝ ՀՀ ՔԿ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ՝ կարևորելով հանցագործությունների վերաբերյալ քննչական կոմիտեում ստացվող հաղորդումներին արագ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալը։ Ա.Հովսեփյանը տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին կամ ընտրական գործընթացով պայմանավորված այլ քրեորեն հետապնդելի արարքներին ՀՀ ՔԿ իրավասության սահմաններում արագ և պատշաճ իրավական գնահատական տալու կարևորության վրա։

«Տեղերում հնարավորինս արագ և սահմանված կարգով պետք է արձագանքեք հնարավոր ընտրախախտումների մասին հաղորդումներին։ Յուրաքանչյուր դեպք պետք է օպերատիվ դառնա քննության առարկա»,- շեշտել է ՔԿ Նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում