Sunday, 07 06 2026
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը

Օմբուդսմենի գրությունը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գրության մեջ մասնավորապես ասվում է.

 «Հարգելի պարոն Գասպարյան,

 2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ Ձեր պարզաբանումները ստորև ներկայացվող հարցադրումների վերաբերյալ:

 Այսպես, զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության ուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում ՀՀ Ոստիկանության առանձին ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ, մասնավորապես.

 Իրավաչափ և անհրաժե՞շտ էր արդյոք Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մեկից ավելի դրվագներում միաժամանակ մի քանի Ոստիկանության ծառայողների կողմից կիրառված ուժը և հասցված մարմնական վնասվածքները, հատկապես այն դրվագներում, երբ վերջինիս կողմից դիմադրությունը բացակայում էր. օրինակ` Ա. Կիվիրյանին գետնին տապալելը և/կամ հարվածելը (Տե’ս տեսագրություն` 08:38 – 09:15; 24:14 – 24:55);

 Իրավաչա՞փ էր արդյոք ակցիային մասնակցող` վնասազերծված և այլ իրավախախտում չկատարող, անձանց նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը և անհարկի ագրեսիվ վերաբերմունք, հատկապես` նշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (Տե’ս տեսագրություն` 02:30 – 02:45, 27:38 – 27:48);

 Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ոստիկանոթյան առանձին ծառայողների կողմից անհարկի ֆիզիկական ուժի օգտագործումը այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ դրվագում չէին խախտում հասարակական կարգը (Տե’ս տեսագրություն` 15:12 – 15:50);

 Արդյո՞ք պարզաբանվել են ակցիային մասնակցող անձանց իրավունքները` վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09  բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ) հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու: օրինակ` ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելը;

 Ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության ծառայողական մեքենան վարելը այն պարագայում, երբ ակցիայի մասնակիցները մեքենայի առջևում էին և փողոցը մարդաշատ էր (Տե’ս տեսագրություն` 19:45 – 20:20);

 Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության ծառայողի կողմից շինարարություն իրականացնելու թույլտվության օրինականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելը` հաշվի առնելով ոստիկանության ծառայության անկողմնակալության սկզբունքը (Տե’ս տեսագրություն` 33:09 – 33:39);

 Ինչո՞վ է պայմանավորված Ոստիկանության մի շարք ծառայողների կողմից քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում պրոֆեսիոնալիզմի և էթիկայի կանոնների թույլ տրված խախտումները, մասնավորապես` անհարգալից, վիրավորական արտահայտություններ օգտագործելը (Տե’ս տեսագրություն` 21:04 – 21:53):

 Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով դիմումատուների շահերը, ինչպես նաև ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով` խնդրում եմ 5-օրյա ժամկետում ներկայացնել Ձեր պարզաբանումները վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ, մասնավորապես` հստակեցնելով դրանց իրավաչափությունը, հետապանդվող նպատակը և թե ինչ միջոցներ են ձեռնարկվել և/կամ ձեռնարվելու օրինախախտ Ոստիակնության ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում