Monday, 06 05 2024
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան

«Սեպտեմբերի 3»-ի սցենարը կարող է կրկնվել. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մեկնում Բրյուսել

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընթացիկ բանակցություններին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցին Բրյուսել:

– Պարոն Դեմիրճյան, Հայաստանի նախագահը ի՞նչ հարցեր է քննարկելու Բրյուսելում եվրոպացի պաշտոնյաների հետ, և որքանո՞վ է սա կապված Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների հետ:

– Այցը ամբողջովին կապված է Հայաստան-Եվրամիություն բանակցությունների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ բանակցություններն արդեն հասել են իրենց ավարտին, դրա համար է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գալիս է Բրյուսել: Բրյուսելում նա հանդիպումներ պիտի ունենա Եվրոպական միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որը ներկայացնում է Եվրամիությունը պաշտոնապես, և հանդիպելու է Եվրամիության խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ: Բնականաբար, կլինեն նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ:

– Հնարավո՞ր է, որ այնտեղ ստորագրվի համաձայնագիրը:

– Ոչ, համաձայնագիր պիտի չստորագրվի, որովհետև ինչպես գիտեք՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ պիտի տեղի ունենան, և երկրի կառավարման համակարգը պիտի փոխվի, պետք է անցնենք խորհրդարանական համակարգին: Համաձայնագիր չի ստորագրվի, որովհետև օրենքն ասում է, որ Եվրոպական միությունը երրորդ երկրի հետ նման համաձայնագիր չի կնքում, եթե այդ երկրում 40 օրվա ընթացքում՝ առաջ և հետո, ընտրություններ են տեղի ունենալու, որպեսզի չընկալվի, թե Եվրոպական միությունը ինչ-որ ձևով օժանդակում է ներկա իշխանություններին:

Բայց ուզում եմ հավաստիացնել, որ բանակցությունների ընթացքը հասել է գրեթե իր ավարտին, այդ պատճառով Սերժ Սարգսյանը ժամանելու է Բրյուսել գալիք շաբաթվա ընթացքում:

– Եվրոպական կողմը, Ձեր տպավորությամբ, ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմից՝ բանակցվող համաձայնագրի առումով: Մտավախություն չկա՞, որ կարող է կրկնվել 2013-ի պատմությունը: Հայաստանը մի քանի տարի բանակցեց Եվրամիության հետ, մինչև որ տեղի ունեցան նախագահական, Երևանի ավագանու ընտրությունները, եվրոպական դիտորդական կազմակերպությունները բավական դրական գնահատեցին ընտրությունները, հետո մի քանի ամիս անց պարզվեց, որ Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի ղեկավարության վրա, և հայկական կողմը ստիպված է հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից: Նման սցենար այսօր կարո՞ղ է կրկնվել:

– Բնականաբար, կարող է կրկնվել, այսինքն՝ վստահորեն չի կարելի պնդել, որ Ռուսաստանը, օրինակ, չի միջամտի գործընթացին: Բնականաբար, ամեն ինչ կարող է լինել, բայց պետք է նշենք հետևյալը, որ 2013-ի սեպտեմբերի շրջադարձից որոշ ժամանակ անց Եվրամիությունը և Հայաստանը, տեսնելով մտադրությունները և հարաբերությունների կարևորությունը, վստահեցրին միմյանց, որ ցանկանում են եթե ոչ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, ապա հնարավորինս նման և թույլատրելի համաձայնագիր ստորագրել, որի շուրջ բանակցություններն արդեն հասել են ավարտին: Եվ այս նոր համաձայնագրում արդեն տեղ են գտել այն կետերը, որոնք կարելի է համատեղել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ, այսինքն՝ այն կետերը, որոնք չեն խանգարում Հայաստանի անդամակցությանը այդ կառույցին, ներառված են նոր պայմանագրի մեջ, հատկապես տնտեսական համագործակցությանը, առևտրին վերաբերող բաժինը: Կարելի է համարել, որ համաձայնագրի քաղաքական մասը ամբողջովին պարունակում է այն, ինչ պարունակում էր Ասոցացման համաձայնագիրը:

– Այս համաձայնագիրը ի՞նչ էական տնտեսական օգուտներ ստանալու հնարավորություն կտա:

– Գալով տնտեսական զարգացմանը կամ քաղաքական բարեփոխումներին՝ այո, սա շատ կարևոր համաձայնագիր է, և հույս ունենք, որ քաղաքական մասը պիտի իրականանա, և Հայաստանը նոր Սահմանադրությամբ ու նոր քաղաքական դաշտով ավելի շուտ պիտի կարողանա բարեփոխումներ իրականացնել, որը նաև իր տնտեսական նպաստը կունենա՝ թե՛ Եվրասիական տնտեսական միությունից և թե՛ Եվրամիության ծրագրերից օգտվելու առումով: Եվ հույս ունենք, որ ընտրությունները նորմալ կընթանան ու նոր կազմվելիք կառավարությունը կկարողանա իսկապես իրականացնել այն բոլոր հանձնառությունները և բարեփոխումները, որոնք արդեն ընթացքի մեջ են:

– Ընտրական գործընթացը, ընտրությունների արդյունքները կազդե՞ն համաձայնագրի ստորագրման գործընթացի վրա: Օրինակ, եթե ընտրություններն ընթանան թերություններով, լինեն կոպիտ ընտրախախտումներ, դա կազդի՞ Եվրամիության մոտեցումների վրա:

– Պետք է սպասել և տեսնել: Հիմա չեմ ուզում այնպես տրամադրվել, որ Հայաստանում ընտրակեղծիքներ կամ խախտումներ պիտի լինեն կամ ի՞նչ պիտի ասի Եվրոպական միությունը: Բայց կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի ներկա իշխանությունները տեղյակ են կամ քաջ գիտակցում են, որ գալիք ընտրությունները շատ կարևոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ հայության համար ընդհանրապես և բոլորի համար, ովքեր հետևում են Հայաստանի անցուդարձին: Վստահ եմ, որ իրենք կարելին կանեն, որպեսզի լավագույն ընտրությունները տեղի ունենան:

Եվրոպական միությունն էլ արդեն դիտորդական առաքելություն է կազմել և պիտի հետևի ընտրությունների ընթացքին: Դիտորդները սկսել են պաշտոնապես ժամանել Երևան և նույնիսկ այսօրվանից հետևելու են ընտրությունների ընթացքին: Բնականաբար, ընտրությունները ինչ-որ կերպ կունենան իրենց ազդեցությունը առաջիկա զարգացումների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում