Գլխավոր դատախազության շենքի առջև ոստիկանական բռնի գործողությունների դեմ իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողները ոստիկանության գնդապետ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի հարց ուղղեցին:
Օսիպյանը նշեց, որ իրենք չեն ցանկացել լարվածություն ունենալ քաղաքացիների հետ, իսկ քաղաքացիներն էլ դրանից առիթավորվել են:
Ի դեպ, Վալերի Օսիպյանը մի քանի պարզաբանում մտցրեց այն հարցում, թե ինչու են վերջին օրերին քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներին պարբերաբար բերման ենթարկում: Դիտարկմանը, թե վերջին անգամ աստիճանների վրա նստելու համար են բերման ենթարկել, գնդապետը պատասխանեց. «Դա ուղղակի պատրվակ է եղել, բայց երբ ոստիկանի օրինական պահանջները չեն կատարում, ստիպված բերման են ենթարկում»:
«Առաջին լրատվական»-ի այն կարծիքին, թե ոստիկանները պատշաճ չեն զեկուցում, թե ինչու են բերման ենթարկում ակտիվիստներին, իրենք էլ դրա համար դժգոհություն են հայտնում, Վալերի Օսիպյանը հակադարձեց. «Իրազեկվել է, իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչու են բերման ենթարկվում»։
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































