Հայտնի դերասան Կիանու Ռիվզը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալու «Մատրիցայի» աշխարհ, ֆիլմի վերջին մասի թողարկումից 14 տարի անց, սակայն դա կանի միայն այն պայմանով, որ նախագծին մասնակցեն ռեժիսորներ Վաչովսկիները:
«Վաչովսկիները պետք է մասնակցեն: Նրանք պետք է գրեն սցենար և դա նկարահանեն: Եվ այն ժամանակ մենք կտեսնենք, ինչպիսին կլինի պատմությունը, այո, դա տարօրինակ կլինի, սակայն ինչու ոչ»,- հայտարարել է նա Yahoo Movies պորտալին տված հարցազրույցի ժամանակ:
«Մատրիցա» շարքի բոլոր 3 ֆիլմերը նկարահանվել են եղբայրներ Վաչովսկիների կողմից, որոնք իրենց սեռը փոխելուց հետո այժմ դարձել են Վաչովսկի քույրեր: Առաջին մասը «Մատրիցա» անվանմամբ էկրան է բարձրացել 1999 թվականին, մյուս երկուսը` «Մատրիցա. վերաբեռնավորում» և «Մատրիցա. հեղափոխություն» անվանումներով, 2003 թվականին:







































