Փետրվարի 20-ին շուրջ 7 հազար բրիտանացիներ ակցիա են կազմակերպել խորհրդարանի շենքի առաջ՝ իրենց բողոքն արտահայտելով միջնորդագիրը մերժելու դեմ, որն առաջարկում էր չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Միացյալ Թագավորություն:
Միջնորդագրին կողմ էր քվեարկել ավելի քան 1800 բրիտանացի, սակայն բրիտանական կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է Թրամփին առաջարկել պետական այց կատարել Մեծ Բրիտանիա:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Մեծ Բրիտանիայի վարչպետ Թերեզա Մեյը ցանկանում է առանձնահատուկ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ և ապահովել առևտրային գործընկերություն, երբ երկիրը դուրս գա Եվրամիությունից:




















































