Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները պետո է երկրորդ քաղաքացիություն ունենան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտրարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
«Միշտ կարծել եմ, որ Միութենական պետության բնակիչները պետք է երկրորդ քաղաքացիություն ունենան: Իսկ այժմ, միգուցե, իմաստ կա խոսելու ԵՏՄ-ի բնակիչների համար երկրորդ քաղաքացիության մասին»,-հայտարարել է պատգամավորը:
Կոնստանտին Զատուլինի կարծիքով այս գաղափարի իրագործմանը խոչընդոտում են ոչ միայն ներքին վեճերը, այլ նաև ԵՏՄ անդամ պետությունների դիրքորոշումները:
«Եթե մի մասը, ինչպես օրինակ Հայաստանը, հակված է, մյուսները, օրինակ՝ Ղազախստանը և Բելառուսը, չեն ցանկանում դա»,-ասել է Զատուլինը:







































