Wednesday, 24 06 2026
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Վարդան Այվազյանը, Արամ Հարությունյանը, մեկ է, չեն ընտրվելու, թող ծախսեն ՀՀԿ-ի համար. Սիլվա Համբարձումյան

Գործարար Սիլվա Համբարձումյանը տևական ժամանակ հայտարարում էր, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, սակայն հետ է կանգնել իր որոշումից: Դեկտեմբերին նա հայտարարել էր, որ կան առաջարկներ, բայց չի որոշել: «ԱԺ-ի ծերակույտը պետք է գնա թոշակի, նոր մարդիկ գան, մարդիկ տասը տարուց ավելի պատգամավոր են, բայց ոչ մի արդյունքի չենք հասել այդ մարդկանցից: Երբ օլիգարխները չեն մտնի ԱԺ, այդ ժամանակ ես  պատիվ կհամարեմ մասնակցել ընտրություններին», -ասել էր նա: Սիլվա Համբարձումյանի անունը այդպես էլ որևէ դաշինքում կամ որևէ քաղաքական ուժի համամասնական և ռեյտինգային ցուցակներում չտեսանք: Թեմայի շրջանակում զրուցել ենք գործարար Սիլվա Համբարձումյանի  հետ:

-Տիկին Համբարձումյան, հրապարակվեցին համամասնական ցուցակները, որևէ մեկում չեք ընդգրկվել, թեև նշում էիք, որ մտածում եք՝ ո՞ր առաջարկն ընդունեք: Ի՞նչ տեղի ունեցավ, որ որոշեցիք չմասնակցել:

-Որոշել եմ չմասնակցել: Ես ծրագրեր ունեմ, մասնավորապես մյուս տարվա համար:

-Ի՞նչ ծրագրեր են:

-Առաջիկայում ասուլիս կհրավիրեմ, կմանրամասնեմ:

-Կուսակցությո՞ւն եք հիմնելու:

-Այո:

Ո՞ր դաշինքների հետ փորձեցիք համագործակցել, չստացվեց:

-Ոչ մեկի հետ չեմ փորձել, քանի որ քաղաքում չէի:

-Իսկ ընդհանրապես Դուք ի՞նչ մասնակցություն կունենաք այս ընտրություններին, ինչ-որ կերպ կաջակցե՞ք այս կամ այն քաղաքական ուժին:

-Ես կմտածեմ այդ մասին, ծրագրերս կհրապարակվեն, հետո կասեմ՝ ում կաջակցեմ, իմ աջակցելն էլ կլինի հրապարակայնորեն:

-Տիկին Համբարձումյան, այս պահին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներդրումային դաշտը, վարչապետն անընդհատ խոսում է ներդրումային դաշտի բարելավումից:

-Էնքան թերթ եմ բերել, որ Հայաստանի մասին ինչ ասես՝ գրում են: Բացի Ռուսաստանից, որ կարող է վարչապետը մարդիկ բերել, ուրիշ երկրից չեմ կարծում, որ ներդրումներ կանեն, չեմ հավատում, իմ կարծիքն եմ ասում:

-Կառավարության այս նոր փոփոխությունը, ի՞նչ եք կարծում, հանրության մոտ իշխանության նկատմամբ վերաբերմունք փոխե՞լ է:

-Ո՛չ: Ինչպե՞ս կարող է տպավորություն փոխել, եթե չկա ոչ մի արտադրություն,  ամեն օր իրավիճակն էլ ավելի է վատթարանում, էլ ավելի կրճատումներ են լինում, մարդիկ կորցնում են ունեցվածքը: Եթե մարդն աշխատում էր՝ պետք էր իր ավտոմեքենայի, տան փողը վճարեր, հիմա չի աշխատում, ստացվում է, որ բանկին խաբեց, ինքը խաբվեց, ահագին պրոբլեմներ առաջացան կրճատված մարդկանց մոտ: Բանկերը միացան, արդյունքում ինչքա՞ն մարդ կճատվեց:

Այսինքն՝ Հայաստանում բիզնես անելը, ինչպես վարչապետն ասում է, որ եկամտաբեր է, այնքա՞ն էլ ճիշտ չէ:

-Ոմանց համար է եկամտաբեր, ովքեր ստվերային դաշտում են գործում: Հարկերը, հոսանքի, գազի գները, ունենք ատոմակայան, բայց մարդ գազի համար, հոսանքի համար այդքան բարձր է վճարում, 152-ով վերցնում, ժողովրդի վրա ինչքան թանկ է վաճառում գազը, պլյուս սպասարկումը, որ ոչինչ չեն անում: Եթե գազի հետ կապված պրոբլեմ լինի, դու պիտի մարդ բերես, փող տաս, որ այդ հարցը լուծեն, ո՞ւր է հասնում:

-Այսինքն՝ սպասարկման ոլորտում էլ ակնհայտ բացեր են:

-Այո՛,  ժողովրդից փող են հավաքում, իրենք ոչինչ բացարձակ չեն անում:

Ի՞նչ եք կարծում, ընտրություններին իշխանությունը կարո՞ղ է հաջողել՝ այսպես հուսահատ վիճակում հանրությանը թողնելով:

-Չեմ կարող ասել: Եթե իշխանությունը տա նոր ծրագիր, կարող է ավելի լավ ծրագիր լինի, ծրագրից է կախված՝ ինչ կարող են անել:

-Տիկին Համբարձումյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանից հրաժարվեց իշխանությունը:

-Ես չեմ կարող ասել: Երևի նրա անցյալը ստիպեց գնալ դրան:

-Իսկ Ձեր պարտքերի վերադարձման մասով որևէ փոփոխություն չկա՞:

-Ո՛չ: Ավելին՝ ՀՔԾ-ն տասը օր առաջ կարճել է նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի «14 միլիոն դոլարի կաշառք» գործը: Ես ասել էի, որ 2008թ.10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն դոլար կաշառք եմ տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Նշվում է, որ ապացույցների  բացակայության պատճառով է կարճվել, բայց դա այդպես չէ, կան  ապացույցներ: Եվ հենց այն, որ իր հիմնարկները ձեռք են բերել այդ գումարը, դա ապացույց է: Դուբայի փողը, որ փոխանցել եմ, հանեն, բերեն, դա իրենք չեն կարող անել, ես կանեմ, կբերեմ ապացույցները: Պետք է բերենք ապացույց, որ փոխանցումներն այնտեղ նստել են: Դե ինչպես կա, այդպես էլ մնացել է, ոչ մի փոփոխություն: Երևի այդպես էր պետք այս պահին, դրա համար այդպես վարվեցին:

-Հայաստանում արդարադատությունի՞ց եք դժգոհ:

-Դատական համակարգը բավականին լավացել է: Կարողանում ենք գոնե ճիշտ վճիռներ կայացնել: Կոնկրետ քննչական մասը դեռ ինչպես ուզում, այդպես է անում:

-Դուք նշում էիք, որ Վարդան Այվազյանը, Սուրիկ Խաչատրյանը պարտքեր ունեն Ձեզ: Այդ մասով ոչինչ տեղի չի՞ ունեցել:

-Ինչի՞ մասին եք խոսում, հավատո՞ւմ եք, որ կտան: Նրանք չեն ընտրվելու, թող ծախսեն էլի, թող ծախսեն ՀՀԿ-ի համար:

Կարծում եք՝ բոլորն էլ պիտի ծախսե՞ն, որ ՀՀԿ-ն անցնի:

– Վարդան Այվազյանը, Արամ Հարությունյանը թող ծախսեն ՀՀԿ-ի համար, հիմա ծախսելու ժամանակն է, թող ծախսեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում