Նալբանդյան փողոցում գտնվող Ոստիկանության շենքի մոտ մեկնարկել է բողոքի ակցիան, որը նվիրված է վերջին օրերին ոստիկանության կիրառած ճնշումներին: Քաղաքացիների ձեռքին կան պաստառներ, որոնց վրա կան զանազան գրություններ`«Աղոթքի փոխարեն օրենք կարդացեք», «Մեր պետության ոստիկանությունը ուրիշ է լինելու», «Իրավախախտ ոստիկանը պետք է պատժվի» և այլն: Այժմ ոստիկանության շենքի մոտ հնչում են ելույթներ, որով դատապարտում են Կոմիտաս 5 հասցեում վերջին օրերին ոստիկանների արարքները:
Ակցիայից հետո նախատեսվում է խաղաղ երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:









































