Monday, 08 06 2026
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ

«Մենք տալիս ենք ազատ ընտրության հնարավորություն»

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն, Արման Բարսեղյանի հետ:

Պարոն Բարսեղյան, ինչպե՞ս կգնահատեք մանրածախ բանկային ծառայությունների շուկան Հայաստանում, ի՞նչ միտումներ են նկատվում և ի՞նչ հեռանկարներ կան:

-Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամերը ապացուցեցին, որ համակարգային ցնցումներն առավել լավ դիմագրավում են այն բանկերը, որոնք ունեն ունիվերսալ կառուցվածք, այն է` միմյանց լրացնող տարբերակված բիզնես ուղղություններ: Արդյունքում, բանկերը սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել ունիվերսալացմանը և, այդ իմաստով բացառություն չէ նաև Հայաստանը, և ներկայումս բանկերի մեծամասնության համար գլխավոր  խնդիրներից մեկը մանրածախ բանկային ծառայությունների զարգացումն է: Եթե հաշվի առնենք նաև տնտեսության աճի համեստ տեմպերը, եկամուտների ծայրահեղ անհավասար բաշխումը և ժողովրդագրական առկա իրավիճակը, ապա ակնհայտ է, որ մանրածախ բանկային ծառայությունների  շուկայում  առկա մրցակցությունն էլ ավելի է սրվելու: Նման պայմաններում մանրածախ բանկային ծառայությունների զարգացման առումով հաջողության կհասնեն այն բանկերը, որոնք կկարողանան ապահովել սպասարկման առավել բարձր որակ, ներքին արդյունավետություն և նորամուծություններ` ժամանակակից զարգացումներին համաքայլ:

-Փաստորեն, Ամերիաբանկը ևս բացառություն չէ և ի սկզբանե հանդես գալով որպես կորպորատիվ բանկ, անցում է կատարել ունիվերսալ բանկի: Դա, բնականաբար, պետք է զարգացներ մանրածախ բանկային  ծառայությունները, իսկ այդ շուկայում արդեն կան առաջատարներ: Ինչո՞վ է Ամերիաբանկն առանձնանում մանրածախ բանկային ծառայությունների շուկայում, ինչպիսի՞ն է այժմ բանկի դիրքը և ինչպիսի՞ ռազմավարություն է բանկը մշակել այդ շուկայում հաստատուն դիրքեր գրավելու համար:

-Ամերաբանկը մանրածախ ծառայությունների շուկայում արդեն կայացած խաղացող է և ունի իր ուրույն տեղը շուկայում,  ինչը ապացուցում են նաև մեր ցուցանիշները: Շուկայում մենք մեր մասնաբաժինը փորձում ենք ավելացանել ոչ թե գնային մրցակցության, այլ սպասարկման բարձր որակի ապահովման և նորամուծությունների միջոցով: Մեր որդեգրած  քաղաքականության համաձայն` մեր ընտրած մոդելը հիմնված չէ հաճախորդներին` շուկայում առկա և բանկերի գերակշռող մասի կողմից  առաջարկվող ստանդարտ մանրածախ ծառայությունների «վաճառքի» վրա: Մենք աստիճանաբար փորձելու ենք  մեր հաճախորդներին տրամադրել համապատասխան գործիքակազմ ու ազատություն, որ իրենք կառուցեն և ընտրեն համապատասխան ծառայություններն ըստ իրենց կարիքների:

-Ի՞ նչ կտա այդպիսի նոր մոտեցումը և արդյոք բավարար է հաջողության հասնելու համար:

-Նման մոտեցումը  ենթադրում է, որ մեր հաճախորդներին հնարավորություն է տրվելու լինել ազատ և առաջադեմ իրենց նախընտրությունների հարցում: Մենք շատ ենք կարևորում հեռակառավարման համակարգերի զարգացումը, մասնավորապես ինտերնետային, հեռախոսային և մոբայլ բանկինգի, քանի որ այսօր բանկային գործառնությունների ճնշող մեծամասնությունը հնարավոր է իրականացնել հեռակառավարման համակարգերի միջոցով, և այս ուղությամբ մենք մշտական աշխատանք ենք տանում: Իսկ նոր սերունդը, այսպես կոչված, digital natives, առավել նախընտրում է առցանց կատարվող գարծարքները: Այդ պատճառով էլ մենք շեշտը չենք դնում լայն մասնաճյուղային ցանց ունենալու վրա: Ի դեպ, մեզ շատերն են հարցնում, թե մանրածախ գործառնությունները զարգացնելով արդյոք չե՞նք ուզում ընդլայնել մասնաճյուղերի ցանցը: Իհարկե, աշխարհագրական ընդլայնում կլինի, բայց ապագան, այն էլ մոտ ապագան տեսնում ենք առցանց կատարվող գործարքների համար հնարավորությունների ընդլայնման մեջ:

-Մենք մշտապես ուսումնասիրում ենք միջազգային առաջադեմ փորձը և փորձում այն համակցել տեղական առավելությունների հետ` ստանալու նոր որակ: Բայց որքան էլ, որ ներդրվեն ժամանակակից տեխնոլոգիական միջոցներն ու նորամուծությունները, կարևոր է հաճախորդների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը, ժամանակին նրանց պահանջմունքների փոփոխության բացահայտումն ու ուսումնասիրումը և դրանց բավարարման ուղղությունների ճիշտ ընտրությունը:

Չմոռանանք, որ վստահությունը Բանկի հանդեպ աշխարհում մնում է ակտուալ հարց բոլոր բանկերի համար: Ուստի բարձր իմիջի ստեղծումը, առավել ևս այն պահպանումն առավել մեծ ջանքեր է պահանջում: Մենք շատ մեծ շեշտ ենք դնում կորպորատիվ կառավարման սկզբունքների ընտրության և մեր աշխատակազմի վրա, որովհետև ի վերջո ցանկացած մրցակցային առավելություն ճիշտ կառավարման, աշխատակազմի խանդավառության, կարողությունների և նվիրված աշխատանքի դրսևորումն է:

-Վերջին մեկ տարում ի՞նչ նոր առաջարկներով է բանկը հանդես եկել մանրածախ ծառայությունների ոլորտում և ի՞նչ էական քայլեր են կատարվել:

-2012թ.-ի վերջին հաստատվեց բանկի մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարությունը և համապատասխան գործողությունների ծրագիրը: Մենք նախատեսում ենք պարբերաբար գնահատել առաջընթացը և կատարել համապատասխան վերանայումներ: 2013թ.-ի առաջին կիսամյակում կատարված հիմնական քայլերը հետևյալն են. նախ ամբողջությամբ վերանայվեցին բանկի ընդհանուր սակագները` նպատակ ունենալով դրանք դարձնել առավել մրցակցային,  խթանել հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների զարգացումը և այլն: Այնուհետև ամբողջությամբ վերանայվեցին մեր քարտային ծառայությունները, մասնավորապես տարբերակեցինք դեբետային ու կրեդիտային քարտերի սակագները` ըստ դրանց օգտագործման նպատակի: Երրորդ` ներդրվեց «Ամերիա» ավանդը: Վերջինս մեր շուկայում նոր ունիվերսալ պրոդուկտ է, որը հաճախորդներին տրամադրում է անհրաժեշտ գործիքակազմ` ստեղծելու իրենց պահանջներին համապատասխանող ավանդը: Չորրորդ` ներդրվեց փոքր և միջին բիզնեսի վարկավորման «Պարզ և արագ» փաթեթը:  Այժմ մենք ամբողջովին վերանայում ենք մանրածախ վարկավորման բիզնես գործընթացները և ծառայությունները, ինչպես նաև մշակում ենք մեր հաճախորդների համար հատուկ ծառայությունների փաթեթներ, որոնք կներկայացվեն առաջիկա ամիսներին:  

-Կմանրամասնե՞ք, թե ինչո՞վ  է Բանկի առաջարկած նոր ավանդը՝ «Ամերիան» առանձնանում շուկայում առկա մյուս առաջարկներից:

-Ինչպես արդեն նշեցի, «Ամերիա» ավանդն ունիվերսալ պրոդուկտ է, այսինքն` այն իրենից ներկայացնում է ոչ թե կոնկրետ պայմաններով հաճախորդին առաջարկվող ավանդ, այլ գործիքակազմ: Ավելի կոնկրետ, յուրաքանչյուր արժույթի համար սահմանվել են բազային տոկոսադրույքներ և համապատասխան «հնարավորություններ» (օպցիաներ), մասնավորապես` ավանդի գումարն ավելացնելու, նվազեցնելու, ժամկետից շուտ այն օգտագործելու և այլն: Յուրաքանչյուր «հնարավորության» համար սահմանված են համապատասխան գները` պլյուս/մինուս որոշակի տոկոսադրույքի ձևով: Արդյունքում` հաճախորդը ստանում է հնարավորություն և ազատություն կառուցելու իր պահանջներին առավել համապատասխանող ավանդը` ունենալով գնագոյացման թափանցիկ մեխանիզմ: Մենք հրաժարվում ենք ավանդական մեթոդներից` պատրաստի պրոդուկտներ  առաջարկելուց և հնարավորություն ենք տալիս հաճախորդին կատարելու ընտրություն` իր ցանկություններին ու նախընտրություններին համապատախան:

-Իսկ ի՞նչն է առանձնահատուկ վարկավորման «Պարզ և արագ» փաթեթի դեպքում:

Այս փաթեթն ուղղված է տարեկան մինչև 500 մլն դրամ շրջանառություն ունեցող փոքր և միջին բիզնեսներին: Վարկային բաղադրիչն այդ փաթեթում մեծ կշիռ ունի, սակայն փաթեթը ներառում է նաև հաշիվների բացման, սպասարկման և մի շարք այլ ծառայություններ: Մինչև 50 մլն դրամ վարկերի դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է երկու օրվա ընթացքում, գնահատումն ու ապահովագրումն իրանացվում է բանկի հաշվին, չկա որևէ սպասարկման վճար, հետևաբար հաճախորդը վճարում է միայն վարկի անվանական տոկոսադրույքը, այն է` 13% եվրոյով, 14%` դոլարով և 15%` դրամով վարկերի համար: Վարկի գումարի 10%-ի չափով քարտային սահմանաչափեր ենք տրամադրում նաև ընկերության հիմնադիրներին ու ղեկավարներին: Բոլոր այն անձինք կամ ընկերությունները, որոնք «Պարզ և արագ» փաթեթի շրջանակներում մեզ կուղղորդեն հաճախորդներ, մինչև 15 մլն ՀՀ դրամ յուրաքանչյուր վարկի ուղղորդման համար կստանան 1 գրամ անկանխիկ ոսկի, և 15-ից մինչև 50 մլն ՀՀ դրամի վարկի համար` 2 գրամ անկանխիկ ոսկի:

Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում մինչև տարեվերջ:

-Պայմանականորեն մենք առանձնացնում ենք քանակական և որակական արդյունքներ: Մեր առաջնահերթությունը մեր որակական արդյունքներն են, չնայած ի տարբերություն քանակական ցուցանիշների, կարճ ժամանակահատվածում դրանք հաճախ այնքան էլ տեսանելի չեն: Մինչև տարեվերջ ունենալու ենք նորություններ հաճախորդներին առաջարկվող մանրածախ ծառայությունների գծով, մասնավորապես վարկային նոր ծառայությունների և հաճախորդներին առաջարկվող փաթեթների տեսքով:  Սեպտեմբերին նախատեսում ենք Ստեփանակերտում մեր մասնաճյուղը տեղափոխել նոր,  հարմարավետ ու ընդարձակ տարածք, որը կներառի մինչ այժմ մեր կուտակած լավագույն  փորձը: Ինչ վերաբերում է քանակական ցուցանիշներին, ապա փորձելու ենք ավելացնել ավանդների, վարկերի և քարտային պրոդուկտների ծավալները:

Վերջին  մեկ տարվա  ընթացքում բանկի մանրածախ ավանդներն աճել են մոտ 40%-ով և կարծում ենք, որ  կշարունակեն աճել հաստատուն տեմպով և մինչև տարեվերջ դրանք կհատեն 80 մլդ ՀՀ դրամի սահմանագիծը: Մանրածախ վարկավորման   ամսական ծավալները չնայած կրկնապատկվել են, բայց դեռևս մեզ չեն բավարարում և փորձելու ենք դրանք զգալիորեն ավելացնել` մինչև տարեվերջ պորտֆելը հասցնելով ավելի քան 40 մլդ դրամի: Էական աճ ունենք նաև քարտերի գծով, սակայն  այստեղ ևս ծավալներն ավելացնելու հսկայական ներուժ կա, ակնկալում ենք, որ ընթացիկ տարվա վերջին քարտերի քանակական աճը նախորդ տարվա նկատմամբ կկազմի ավելի քան 50%:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում