Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստների համար կարևոր չէ, թե ով կպաշտպանի դարպասը:
Ներկայումս Իսպանիայում շատ է քննարկվում «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որոշումները, քանի որ ազգային առաջնության մեկնարկային երկու հանդիպումները «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասն անցկացրել է պահեստայինների նստարանին, իսկ հիմնական կազմում հանդես է եկել Դիեգո Լոպեսը:
«Մեզ համար կարևոր չէ, թե դարպասապահներից ով է ընդգրկվում մեկնարկային կազմում: Օգնում ենք բոլորին, ով խաղադաշտ է դուրս գալիս: Ցանկալի է, որ նույն կերպ վարվեն նաև երկրպագուները: Կարևորն այն է, որ մենք համախմբված լինենք:
Հասկանում եմ երկրպագուների զգացումներն ու նրանց վերաբերմունքը Կասիլյասի նկատմամբ: Բայց մենք պետք է հարգենք մարզչի որոշումները և չվիճենք: Առանց այն էլ շատ թշնամիներ ունենք»,- Marca-ն մեջբերում է Արբելոայի խոսքերը:








































