Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են Կոլումբիայի երկու քաղաքացիների, որոնք կասկածվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ներքին գործերի նախարար Միգել Տորեսի խոսքով՝ նրանք ընդգրկված են եղել 10 հոգանոց խմբի կազմում, որը պատրաստել է պետության ղեկավարի սպանությունը: Ձերբակալվածները 18 և 22 տարեկան են: Նրանք Վենեսուելա են մտել ցամաքային ճանապարհով, օգոստոսի 13-ին:
Հետաքննությամբ պարզվել է, որ կոլումբացիների մոտ եղել են օպտիկական նշանոցով երկու հրացաններ, Մադուրոյի և խորհրդարանի խոսնակ Դիոսդադո Կաբելիոյի լուսանկարները, ինչպես նաև վենեսուելական բանակի համազգեստներ: Կոլումբացիներից բացի՝ ձերբակալվել է նաև ծրագրում ներառված Վենեսուելայի քաղաքացի:
Դավադրության գլխավոր կազմակերպիչներից մեկը, նախարարի խոսքով՝ Լուիս Պոսադու Կարիլեսն է, ով գտնվում է ԱՄՆ-ում և Կարակասի ու Հավանայի կողմից մեղադրվում է ահաբեկչության մեջ:








































