Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիու Պատրիոտան լքել է իր պաշտոնը հարևան Բոլիվիայի հետ թեժացող դիվանագիտական սկանդալի ֆոնին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պատրիոտան հրաժարականի հայց էր ներկայացրել անմիջապես այն բանից հետո, երբ բրազիլացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը խոստովանել է, որ օգնել է կոռուպցիայի մեջ մեղադրվող ընդդիմադիր բոլիվիացի սենատոր Ռոջեր Պինտոյին Բրազիլիա փախչել:
Դիվանագետի խոսքով՝ մինչ այդ Պինտոն ավելի քան 1 տարի թաքնվել է Լա-Պասում բրազիլական դեսպանատանը:
Բրազիլիայի նոր արտգործնախարար է նշանակվել Լուիս Ալբերտու Ֆիգեյրեդուն, ով նախկինում զբաղեցրել է ՄԱԿ-ում Բրազիլիայի դեսպանի պաշտոնը: Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմը, այժմ այդ պաշտոնը կզբաղեցնի Պատրիոտան:









































