ՄԱԿ-ի ներկայացուցիչները ծրագրում են կապվել ԱՄՆ իշխանությունների հետ, որպեսզի քննարկեն ՄԱԿ-ի շտաբ գրասենյակը գաղտնալսելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Agence France Press գործակալությունը:
Հիշեցնենք. ավելի վաղ հրապարակվել է, որ ԱՄՆ ԱԱԳ-ն լրտեսել է ՄԱԿ-ի շտաբ գրասենյակին և Եվրամիության առաքելությանը: Իսկ ավելի ուշ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ տեղյակ է ԱԱԳ-ի գործողություններից:







































