Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Ինտերնետից օգտվողների ընդհանուր թվաքանակը 2010 թ. կազմել է 1.5 միլիոն

Այսօր ԱԺ-ում 2010 թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե 2010 թվականին ինչ ենթակառուցվածքներ են «զարգացել»:

«Մասնավորապես 2010 թվականի ընթացքում կատարվել են շուրջ 350 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքներ, այդ թվում` 224 կմ-ը` ներգրավված վարկային միջոցների հաշվին, իսկ 126 կմ-ը` պետական բյուջեի ֆինանասավորմամբ:

• 2010 թվականին հիմնանորոգվել են 8 կամուրջներ: Այդ թվում պահուստային ֆոնդի միջոցներով իրականացվել են բնական և արհեստածին աղետների հետևանքով վնասված 44 ճանապարհահատվածների վերականգնման, ինչպես նաև 9 ճանապարհահատվածների և 5 կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 5.6 միլիարդ դրամի չափով:

• 2010 թվականի ընթացքում կառուցվել և վերանորոգվել է 901 կմ խողովակաշար. սա աննախադեպ ծավալ է կազմում, որից խմելու ջրի ջրագծերը կազմում են 697 կմ, կոյուղու կոլեկտորները՝ 23 կմ (5 քաղաքներում), իսկ ոռոգման ջրանցքները և ջրատարները՝ 181 կմ:

• 2010 թվականին կատարվել են դրենաժների մաքրման և խորացման աշխատանքները ընդհանուր 346 կմ երկարությամբ:

• Ճապոնիայի կառավարության վարկի հաշվին 2010 թ. շահագործման է հանձնվել Երևանի ՋԷԿ-ը:

• ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև կնքված պայմանագրի համաձայն` 2010թ. սեպտեմբերին ամբողջությամբ ավարտվել են թվով 17 110 կվ ենթակայանների վերականգնման աշխատանքները:

• 2010 թ. ապահովվել է 3G ստանդարտով գործող համակարգերի շահագործումը Հանրապետության ողջ տարածքի ծածկույթով: Ինչպես նաև առաջին անգամ Հայաստանի Հանրապետությում գործարկվել են 4G սերնդի կապի տեխնոլոգիաներ:

• 2010 թվականի ընթացքում արագագործ ինտերնետի միջինացված մանրածախ սակագները գրեթե կրկնակի նվազել են: Ինտերների մեծածախ սակագները կրճատվել են 2 անգամից ավելի՝ կազմելով 71000 դրամ, և այս միտումը շարունակվում է նաև այս տարի: Ինտերնետից օգտվողների ընդհանուր թվաքանակը (ներառյալ նաև բջջային հեռախոսների միջոցով օգտվողները) 2010 թվականին կազմել է 1.5 միլիոն, իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակը աճել է գրեթե 2.5 անգամ` կազմելով 173 հազար:

• Ինտերնետը 2010 թ. հասանելի է դարձել ևս 300 դպրոցում: Ընդհանուր առմամբ, այսօր ՀՀ 944 դպրոց արդեն ապահովված է ինտերնետ մուտքով:

• ՀԲ-ի վարկային ծրագրի շրջանակներում 2009-2010 թթ. ընթացքում իրականացվել են 8 մարզային բժշկական կենտրոնի արդիականացման, հիմնովին վերանորոգման, նորագույն բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներ, ավարտվել են 5 բժշկական կենտրոնների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները, ավարտին են մոտենում Ապարանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: 2010 թ. սկսվել և ընթացքի մեջ են Գավառի բժշկական կենտրոնի ծննդատան շենքի հիմնանորոգման և Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները:

• 2010 թ. ընթացքում գյուղական համայնքներում կառուցվել է 10 նոր և վերանորոգվել 20 համայնքային ամբուլատորիա, ինչպես նաև տրամադրվել են ժամանակակից բժշկական սարքավորումներ: Ընդհանուր առմամբ, մարզային հիվանդանոցային համակարգում 2009-2010 թթ. ընթացքում իրականացվել է շուրջ 17 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից 4.4 մլն ԱՄՆ դոլարը՝ նորագույն բժշկական սարքավորումների և կահույքի մասով:

• Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով աղետի գոտու բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ավարտվել են Գյումրի քաղաքում 1056 բնակարանից բաղկացած 22 բազմաբնակարան շենքերի աշխատանքները: Սպիտակ քաղաքում շահագործման է հանձնվել 220 բնակելի տուն, իսկ ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կառուցվել է 303 բնակելի տուն: Դրա հետ մեկտեղ սկսվել է Գյումրի քաղաքում 1756 բնակարանից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերի և Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 375 բնակելի տների շինարարությունը:

• ՀՀ 2010 թվականի բյուջեի հաշվին 5.3 մլրդ դրամ գումարի շրջանակներում իրականացվել են 154 օբյեկտների կառուցման և հիմանորոգման աշխատանքներ»,- նշել է վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում