ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի օրն իր բողոքն է արտահայտել սիրիական իշխանությունների և ընդդիմադիր ուժերի դեմ՝ քիմիական զենքը կիրառման փաստը հետաքննող՝ ՄԱԿ-ի տեսուչների մեքենայի վրա հարձակվելու պատճառով, փոխանցում է РИА Новости-ն:
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի տեսուչների խումբը դիպուկահարների հարձակումների է ենթարկվել: Ոչ ոք չի տուժել:
Դեպքի վայր հասնելով՝ նրանք շփվել են ենթադրյալ քիմիական հարձակումից տուժածների հետ և վերլուծությունների համար նյութեր են պատրաստել: Սիրիական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ մեքենայի վրա հարձակման մեջ մեղավոր են ընդդիմության գրոհայինները:
Ընդդիմությունն, իր հերթին, դեպքի համար մեղադրել է Բաշար Ասադին հավատարիմ ուժերին:








































