Ուրբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր Windows 8.1 օպերացիոն համակարգի՝ վաճառքի պատրաստ տարբերակը (RTM, Released To Manufacturing): RTM տարբերակի օպերացիոն համակարգի համարն է 9600.16384.130821-1623:
Ընկերությունը, սակայն, այս կապակցությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:
RTM կարգավիճակն էլ, իր հերթին, նշանակում է, որ մշակումն ավարտված է, և համակարգը կարելի է ուղարկել համակարգիչ արտադրողներին:
Սովորաբար Microsoft-ը RTM տարբերակները հասանելի է դարձնում TechNet և MSDN ծառայությունների հետևորդներին: Մյուսները կարող են համակարգը փորձել հոկտեմբերի 18-ից: Այդ օրը պաշտոնապես շուկա դուրս կգա Windows 8.1-ի վերջնական տարբերակը:










































