Ամերիկացի երգչուհի Մադոննան գլխավորել է Forbes ամսագրի վարկածով 2013-ի ամենաբարձր վարձատրվող հանրահայտ մարդկանց վարկանիշը:
Ինչպես ասվում է ամսագրի կայքում հայտնված հաղորդագրությունում, 2012-ի հունիսից 2013-ի հունիսն ընկած ժամանակահատվածում երգչուհին 125 մլն դոլար է աշխատել:
Անցած տարի վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել էր ամերիկացի հաղորդավարուհի, պրոդյուսեր և հասարակական գործիչ Օփրա Ուինֆրին, ում կարողությունն ամսագիրը գնահատել էր 165 մլն դոլար:
Այս տարվա ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը՝ 100 մլն դոլարով: Անցած տարի նրա կարողությունը գնահատվել էր 130 մլն դոլար:
Եռյակը եզրափակում է Սայմոն Քոուելը (95 մլն դոլար):









































