Հրուշակեղեն արտադրող ընկերությունը շոկոլադե ամրոց է կանգնեցրել անգլիական Բրայթոն քաղաքի լողափին, հաղորդում է Metro-ն: Ամրոցի շինարարությունը նվիրված է եղել, այսպես կոչված, բանկային հանգստյան օրերին, երբ երկրում չեն աշխատում ֆինանսական հաստատությունները:
Ամրոցի շինարարության համար պահանջվել է 90 հազար շոկոլադե կոնֆետ, որպես «ցեմենտ» օգտագործվել է ¼ տ սերուցքային և 20 կգ այլ տեսակի կոնֆետ: Քաղցր շինությունը կշռում է շուրջ 500 կգ: Հինգ մարդուց բաղկացած խումբը շուրջ 100 ժամ է ծախսել շոկոլադե ամրոցը կառուցելու համար: Ամրոցի համար շինարարական նյութեր է տրամադրել Сadbury ընկերությունը:
Բրայթոնում ամրոցը մնացել է չորս օր՝ օգոստոսի 25-ին այն տեղափոխվել է Բիրմինգհեմ: «Շինության վերջին կանգառը» Բրունվիլն է, որտեղ գտնվում է Сadbury գործարանը:












































