Պատմական օբյեկտները հայտնաբերելու նպատակով Պերուում հնագետները օգտագործում են անօդաչուներ՝ հաղորդում է Sky News-ը:
Հաղորդվում է, որ այդ սարքերն ավելի փոքր են, քան նրանք, որոնք օգտագործվում են ահաբեկչության դեմ պայքարում: Բացի այդ, դրանք թույլ են տալիս հեշտորեն տեսնել այն վայրերը, որտեղ հասնելու համար մարդուց շաբաթներ են պահանջվում:
Մասնավորապես, հենց այդ սարքերի շնորհիվ էր հայտնաբերվել մինչկոլումբիական Մոչե մշակույթի քրմուհիների դամբարանը:
Բացի այդ, սարքերն օգնում են վերականգնել հնագույն ավերածությունների քարտեզը, որը հետագայում թույլ է տվել ստեղծել 3d մոդելը:









































